Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք` երկկողմանի փակելով ճանապարհը
ՎԻԴԵՈԱղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք` երկկողմանի փակելով ճանապարհը
Մարտի 7-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք և խոչընդոտում է երթևեկությանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Փրկարարներն ուղղել են բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել ևս 8 բեռնատար ավտոմեքենա, վերջիններս շարունակել են ընթացքը․ ավտոճանապարհը երկկողմանի բաց է։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



