Պաշտոնական. Ֆալկաոն մեկ տարի կխաղա «Չելսիում»
ՍՊՈՐՏԱնցած մրցաշրջանը վարձակալությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Ֆալկաոն հանդես կգա վարձակալությամբ, որի ժամկետը կլինի մեկ տարի։
«Շատ ուրախ եմ տեղափոխությանս եւ անհամբեր սպասում եմ մարզումներին։ Հույս ունեմ օգնել «Չելսիին» պաշտպանել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- ասել է Ֆալկաոն։
29-ամյա հարձակվողն Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման (14-ը՝ մեկնարկային կազմում) եւ խփել է չորս գնդակ։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



