Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

ԲԼՈԳ

Նիկոլ Փաշինյանը, իր քարոզչամեքենան բազմաթիվ ստեր ու քաղցր միֆեր են տարածում Հայաստանի ապագայի և խաղաղության թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։

Սուտ 1–ին․ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։

Իրականությունն այն է, որ ԵՄ անդամության թեկնածու լինելը, մեղմ ասած, շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Հարևան Վրաստանն ամեն ինչով ձգտում է անդամության, սակայն ապարդյուն։

Անդամության թեկնածուն այն գեղեցիկ փաթեթավորված կոնֆետն է, որը երբեք չի համտեսում այն տեսնողը։ Դա Արևմուտքի փափուկ և գայթակղիչ ուժն է։ Նիկոլ Փաշինյանն այդ սուտն օգտագործում է՝ Արևմուտքի ձեռքում հակառուսական ու հակաիրանական մանրադրամ դառնալու իր քայլերին գեղեցիկ ու հեռանկարային տեսք տալու համար։

Թե ինչ է նշանակում ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալը և ինչ է դա տալիս տվյալ երկրին, պետք է նայել Ուկրաինայի օրինակը․ հարյուր հազարավոր զոհեր, ռմբակոծված քաղաքներ, պետականության ճգնաժամ։

«ՀՀ–ն ԵՄ–ի անդամ է դառնում» բլեֆով դյուրահավատների ականջներից «մակարոնեղեն» են կախում։ Այդ «մակարոնեղենի» մեջ է մտնում նաև դեպի Շենգեն գոտի առանց վիզա մեկնելը։ Իրականությունն այն է, որ վիզաների հարցում վերջին շրջանում վիճակը վատացել է։ Վիզաներ ստանալը շատ հաճախ լի է կոռուպցիոն ռիսկերով։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ժամեր ստանալ դեսպանատներում, քանզի այդ ժամերը նախապես «գնված» են լինում ու գնորդները վերավաճառում են իրենց ժամերը վիզա ստանալու ցանկություն ունեցողներին։

Սուտ 2–րդ․ ՆԱՏՕ–ն ու Արևմուտքը կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

Թե ինչպես է ՆԱՏՕ–ն անվտանգություն ապահովում, պետք է նայել նույն Ուկրաինայի օրինակը։ Դրանից առաջ Վրաստանն էր։ Էլ ավելի առաջ՝ Կիպրոսը, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան։

Իրականությունն այն է, որ ՆԱՏՕ–ն Հայաստանին ոչինչ չի խոստացել և չի էլ կարող Հայաստանին պաշտպանել թուրք–ադրբեջանական ագրեսիայից, քանզի իր տարածաշրջանային օպերատորը նույն Թուրքիան է։

ՆԱՏՕ–ի խնդիրը Ռուսաստանի ու Իրանի դեմ կռիվ տալն է՝ այլոց ձեռքերով։ ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ խնդիր չունի, բայց նաև ցանկություն ու կարողություն չունի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական հարձակումներից։

ՆԱՏՕ–ն պատրաստ է Հայաստանը դիտարկել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ՝ սեփական շահերից ելնելով։ Ու որպեսզի այդ պետական հանցագործությունը գեղեցիկ փաթեթավորում ստանա՝ նիկոլենք ստեր են տարածում այն մասին, որ հերիք է Ռուսաստանից պոկվենք, ՀԱՊԿ–ից դուրս գանք, ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնենք, ՆԱՏՕ–ն անմիջապես մեզ կօգնի ու խաղաղություն կստանանք։ Նման լկտի ստի հավատացողներ կան ու դա այն սուտն է, որը մահաբեր է դառնալու Հայաստանի համար։ Բայց դե ոմանք գերադասում են քաղցր մահը, դառը ճշմարտությունից։

Սուտ 3–րդ․ Եթե սահմանադրությունը փոխենք, Ադրբեջանի ուզածները տանք, ապա խաղաղություն կլինի։

Նույն ձևով նիկոլենք համոզում էին, որ եթե Արցախը հանձնենք, ապա խաղաղություն կլինի։ Ստեփանակերտը դավաճանաբար հանձնվեց։ Հիմա հարցը Երևանն է։

․ ․ ․

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած ստերի ու հեքիաթների ոչ ամբողջական ցանկն է, բայց վերը ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ են տանում քարոզչությունը։ Այդ ուղղության մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ հանուն խաղաղության ու ինքնիշխանության պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ և բարեկամանալ Թուրքիայի հետ:

Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ բարեկամության թեզն առաջ մղողները Ռուսաստանին մեղադրելիս առաջ են մղում նաև ռուս–թուրքական հակահայկական դաշինքի մասին պատմությունը, ինչը անտրամաբանական է դարձնում այդ քարոզը։ Ստացվում է, որ ռուսներն ու թուրքերը հակահայկական քայլեր են անում, բայց մեր տնաբույծ արևմտամետիստները թիրախավորում են Մոսկվային ու բարեկամ համարում ․․․ Անկարային։ Դա նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քարոզչության սպառման լսարանը երկոտանիների հավաքածու է, այլ ոչ թե հոմո սապիենս։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Նավթի գները աճել են Իրանի շուրջ սրվող հակամարտության ֆոնին Լիբանանի վրա Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել մարտի 5-ից 9-ը Ես 100 տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ․ Ճարտարապետ Մարտին Միքայելյանին նվիրված ցուցահանդես Կորուստը կարող է դառնալ վերականգման սկիզբ. Տեր Հեթում Քիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ ԿարապետյանԱնվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը ԱՄՆ-ը հայտարարել է, որ արդեն ավելի քան 20 իրանական նավ է խորտակել ԱՄՆ-ն հակամարտության ընթացքում ավելի քան 500 զինվոր է կորցրել. Իրանի անվտանգության խորհուրդ Արդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանԵԱ Երեւանում. Հայաստանի թիմը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո) Որքա՞ն կտևի ԱՄՆ-Իրան պատերազմը, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցՈրքան զոհ ունի ԱՄՆ–ն՝ Իրանի հետ հակամարտությունում Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը հերքել է լուրերը, թե պատրաստ է քննարկել հրադադարի ռեժիմը Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԻրանը հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Եվրոպայում անհանգստացած են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքի հակամարտության նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում մոտ 80 դիակ է հայտնաբերվել TRIPP-ը վրացական տարանցման համար խոչընդոտ չէ. ՀՀ վարչապետ Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցՀայտնվել են Թուրքիայի Հաթայ նահանգում ընկած հրթիռային բեկորների պատկերները Վաղարշապատի դպրոցում երկաթե ձողերով դաժանորեն ծեծել են աշակերտներից մեկինStarlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար «Թրամփին սպանելու փորձ կատարած իրանական ստորաբաժանման ղեկավարը հայտնաբերվել է»․ հայտարարություններ Պենտագոնից Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՄեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ Հակոբյան