Չի կարելի ինքնապաշտպանություն կազմակերպել. հիմա 90-ականների սկիզբը չի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել, չի կարելի այդպիսի բան անել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Տավուշի բնակիչների կողմից ինքնապաշտպանություն կազմակերպելու մասին հայտարարություններին։
«Դա կլինի արկածախնդրություն։ Թող բողոքեն սեփական իշխանությունների դեմ և չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան սկսեն»,- ասաց երրորդ նախագահը։
Այն դիտարկմանը, որ սեփական իշխանություններն են բնակիչներին վախեցնում պատերազմով, Սերժ Սարգսյանն ասաց․ «Պետք է պարտադրել, պետք է հավաքվել ու գալ իշխանությանը պարտադրել, որպեսզի նրանք փոխեն իրենց որոշումը»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



