Եթե Ռոման Բերեզովսկին միանա «Փյունիկին», ապա հնարավոր է շարունակի ելույթները նաև Հայաստանի հավաքականում
ՍՊՈՐՏՖուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում նշել է, որ իրենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ հեռախոսազրույց են ունեցել դարպասապահ Ռոման Բերեզովսկիի մասին, և իրավիճակը հետևյալն է.
«Եթե Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում միանա «Փյունիկին» և խաղա, ապա հնարավոր է, որ նա դեռևս շարունակի ելույթները նաև Հայաստանի հավաքականում, եթե ոչ, ապա նրա ֆուտբոլիստի կարիերան կարելի է ավարտված համարել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դարպասապահը «НВ»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



