Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su-ն «Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դավաճանություն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Բաքվի հետ հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է։ Ահա նրա խոսքերը. «Խաղաղության պայմանագրի տեքստն այժմ լիովին հասունացել է և կարող է վերջնական տեսքի բերվել նախկինում հաստատված և ստորագրված երկկողմ համաձայնագրերի հիման վրա»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ընդգծել էր, որ խաղաղության պայմանագիրն անհնար է, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, որը ենթադրաբար տարածքային պահանջներ է պարունակում։ Այստեղ ի՞նչ կարող ենք ասել: Եթե համաձայնագիրն իսկապես ստորագրվի, Փաշինյանը գիծ է քաշելու ԼՂ-ի համար դարավոր պայքարի տակ: Այդ տարածքները, հիշեցնենք, որ պատմականորեն պատկանում են Հայաստանին, դրանք վայրեր են, որտեղ գտնվում են վաղ քրիստոնեական սրբավայրեր։

Եվ դրանք ոչ միայն կանցնեն Ադրբեջանին, այլ մասամբ կհայտնվեն Թուրքիայի ազդեցության տակ, Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ Ղարաբաղն իր շահերի գոտու մասն է կազմում։ Բացի դա, հակամարտությունում նա բացահայտորեն է օգնել ադրբեջանցիներին, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այսինքն, պատմականորեն քրիստոնեական հողերը, որոնց վրա գտնվում են չորրորդ և հետագա դարերի սրբավայրեր, կանցնեն մահմեդականների վերահսկողության տակ։ Հայերն իրենց պատմության ընթացքում արյունով են վճարել այդ հողերի համար։ Ինչպե՞ս նրանք կընկալեն այդ ամենը։ Եվ դատելով Երևանում շարունակվող ցույցերից, որոնց մասնակցում են նաև հոգևորականները, հայերն իրոք այնքան էլ ուրախ չեն։ Ավելին, հաշտության պայմանագրի և, համապատասխանաբար, Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությանը հետևել են Փաշինյանի ոչ պակաս ամպագոռգոռ խոսքերն առ այն, որ կա հստակ մտադրություն՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչ հենց հիմա, այլ վաղ թե ուշ: Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն լքում է իր պատմական տարածքները, այլ նաև խզում է, ավելի ճիշտ հնարավորինս կրճատում է իր կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Իր պատմության ընթացքում, հիշեցնենք, Հայաստանն ուս ուսի է քայլել Ռուսաստանի հետ։ Փաշինյանը, կարծես թե, դիմելով ԱՄՆ-ին, ընտրություն է կատարել: Դե, իսկ եթե հայ ժողովուրդը դրա դեմ ոչինչ չանի, վախենամ, որ այդ հինավուրց գեղեցիկ երկիրը կրկնի մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության ճակատագիրը։ Անկեղծորեն, դա ցանկալի չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»