Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են կանայք քող կրում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի նորաձևության արդյունաբերությունը չգիտի կանացի ավելի առեղծվածային աքսեսուար, քան քողն է։ Այն, թաքցնելով դեմքը անծանոթներից, յուրօրինակ հմայքով ու նրբագեղությամբ է լցնում կնոջ կերպարը։ Այսպիսով, ո՞րն է այդ գլխազարդի առեղծվածը: Ինչպե՞ս է քողը ամբողջ աշխարհում գերել նորաձևության հարյուր հազարավոր սիրահարների: Ենթադրաբար, քողի պատմությունը սկսվել է Արևելքից, որտեղ կանայք ստիպված էին թաքցնել իրենց դեմքերը։ Քողը ծառայում էր որպես փարանջա, որը կրում էին կրոնական կամ դասակարգային պատկանելությունը ցույց տալու համար։ Շուտով այդ գլխազարդը լայն տարածում է գտել աշխարհի այլ ծայրերում՝ Եգիպտոսում, Հռոմում, Ասիայում և Հունաստանում։

Քողը Եվրոպա է մտել երկու խորհրդանշական գույներով. սպիտակ քողը՝ որպես մաքրության և անմեղության խորհրդանիշ, և սև քողը՝ որպես սգի և տխրության: Ենթադրաբար 14-15-րդ դարերում քող կրում էին ոչ միայն կանայք, այլ նաև մարդկության ուժեղ կեսը՝ այն ամրացնելով գլխարկներին։ Սակայն, ցավոք, դրա ապացույցներ չեն պահպանվել։ 19-րդ դարում քողի նորաձևության նոր բեկում է տեղի ունեցել: Որոշ տիկնայք սկսել են լայնեզր գլխարկներին կպցնել մեծ անցքերով ցանց-քողեր: Հետո նորաձևություն մեջ են մտել կոկիկ փոքրիկ գլխարկները, որոնց վրա ամրացված էին բարակ գործվածքից քողեր։ 20-րդ դարի 40-ական թվականներին դասական քողը նոր մրցակից է ունեցել՝ վուալետկան։ Դրանք պատրաստվում էին ավելի հաստ գործվածքից՝ ժանյակակար հավելումներով։

Այդ գլխազարդը նույնպես ճոխ զարդարում էին փետուրներով և ուլունքներով։ Հետագայում՝ 60-ականներին, քողը ձեռք է բերել առավելագույն ժողովրդականություն կանանց շրջանում։ Այդ ժամանակ է հայտնվել հաբ-գլխարկը, և ճակատը ծածկող քողի հետ միասին այդ գլխազարդն իսկապես շքեղ տեսք է ունեցել։ Անցյալ ժամանակներից ծանոթ տեսքով գլխարկներին ամրացված քողերը ներկայում կորցրել են իրենց ժողովրդականությունը։ Իհարկե, հիմա ամբողջ աշխարհում է ընդունված ամուսնությունների ժամանակ օգտագործել հարսնաքողը, և թեկուզ միայն այդ պատճառով կարելի է փաստել, որ քողը մոռացված չէ:

Այնուամենայնիվ, ցանց- քողը ևս չի մոռացվել: Նորաձևության դիզայներներն առաջարկում են հասարակ գլխարկները համադրել ցանցային քողերի հետ։ Հայտնի մարդիկ ևս անմասն չեն մնում դրանից. համացանցում կարելի է գտնել Լեդի Գագայի և Ռիհաննայի լուսանկարներն այդ առեղծվածային աքսեսուարով: Բացի դա, Մերիլին Մոնրոն ևս համարվում էր քողի մոլի երկրպագու։ Համադրելով քողը կիսասպորտային ոճի, վերարկուի և հարթ կոշիկների հետ՝ կանայք գրավիչ տեսք են ստանում, իսկ քողը առեղծված և հմայք է ավելացնում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքը