Ռուսաստանցի հարձակվողը 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար Կապանի» հետ
ՍՊՈՐՏ««Գանձասար Կապանի» շարքերն է համալրել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաևը, ով կապանյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել»,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը, 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Վլադիկավկազի «Ալանիայում» և մի շարք այլ թիմերում:
«Ալանիայի» կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով հաղթել է: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Ակտոբեի» հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ:
2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



