Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտահանման հարցում լուրջ խնդիրներ ենք ունենալու. ԿԲ-ն կարժեզրկի դրամը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համաշխարհային տնտեսության վերջին շրջանի փոփոխությունները շարունակում են նոր ռեկորդներ գրանցել: Նավթի գնանկումը, որ հունվարի կեսերին կարծես կայունացման միտում ուներ, վերջին օրերին կրկին գահավիժեց: Այսօր արդեն 1 բարել նավթի գինը տատանվում է 27 դոլարի սահմաններում, որը, ըստ էության, 21-րդ դարի ամենացածր ցուցանիշն է (նախորդ նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր 2003 թվականին): Սենսացիոն հակառեկորդ գրանցեց նաև ռուսական ռուբլին: Արդեն հունվարի 21-ին 1 դոլարի փոխարժեքը հասել էր 85 ռուբլու: Անկում գրանցեց նաև ռուբլի/դրամ փոխարժեքը՝ հասնելով 1 ռուբլու դիմաց 5.75 դրամի:

Այս և տնտեսական խոշոր փոփոխություններով պայմանավորված մյուս գործընթացները թեև ուղղակի ազդեցություն չեն ունենում մեր երկրի տնտեսական արդի վիճակի վրա, սակայն ասել, որ դրանք անհետևանք կմնան մեր երկի համար, առնվազն միամտություն կլինի: Ճգնաժամային ալիքի ազդեցությունը մեզ կհասնի այս առավել պասիվ սեզոնի ավարտից հետո և ավելի կխորանա արդեն արտահանման ծավալների ավելացման ժամանակաշրջանում: Եթե այսօր արտարժույթի գնանկումից մենք շահում ենք ներմուծման հետ կապված հարցերում, և, ըստ էության, հնարավորություն ենք ունենում ներմուծվող ապրանքները ձեռք բերել ավելի էժան, ապա արտահանման հարցում ունենալու ենք հակառակ պատկերը:

Բանն այն է, որ արտահանման և ներմուծման պրոցեսում կա մի պարզ սկզբունք. ցածր փոխարժեքը խթանում է ներմուծումը, իսկ բարձրը՝ արտահանումը: Մասնավորպես, եթե 1 ռուբլու դիմաց դրամի փոխարժեքը ցածր է, ապա դա խթանում է ներմուծումը, հակառակ դեպքում ՝ արտահանումը: Սա ունի այն պարզ բացատրությունը, որ ցածր փոխանակային կուրսի պայմաններում արտերկրում վաճառվող ապրանքները արժույթի փոխանակման հետևանքով մեզ համար դառնում են ավելի էժան, իսկ եթե կուրսը բարձր է լինում, ապա մեր ապրանքները արտասահմանյան շուկայի համար դառնում են ավելի էժան և մատչելի: Որպես օրինակ կարող ենք նշել բենզինի գների վերջին շրջանի էժանացումը: Ռուբլու կուրսի իջեցման հետևանքով ռուսական բենզինը դարձավ մեզ համար ավելի էժան, որն էլ ազդեց նաև վառելիքի սպառողական գնի վրա:

Սակայն, եթե հիմա մենք շահում ենք ներմուծման հարցում, ապա արտահանման պրոցեսում սպասվող խնդիրները իսկապես մտածելու տեղիք են տալիս: Նախորդ տարվա տվյալներով՝ մեր երկրի համախառն արտահանումը կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար, որի հսկայական մասը ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն: Սակայն նախորդ տարվա համեմատ ռուսական ռուբլին արժեզրկվել է ավելի քան կրկնակի: Եթե նախկինում հայկական ապրանքները համեմատաբար էժան էին ռուսական շուկայում, ապա արդեն այսօր՝ փոխանակման այսպիսի կուրսի պայմաններում, դարձել են թանկ և ոչ մրցունակ: Դրանից զատ, սա ձեռնտու չէ նաև հայ արտահանողներին, որոնք այս տարի 2 անգամ ավելի քիչ հասույթ կստանան արտահանումից, դրա արդյունքը կլինի արտահանման ծավալների լուրջ կրճատումը, որը բացասական ազդեցություն կունենա մեր վճարային հաշվեկշռի վրա:

Փոխարժեքային այս ճգնաժամի հաջորդ հետևանքը տրանսֆերների ծավալի նվազումն է լինելու: Ըստ էության՝ Ռուսաստանից նույն ծավալի տրանսֆերների ուղարկման դեպքում անգամ նման փոխանակային կուրսի արդյունքում սպառողական գրպանին կհասնի նախորդ տարվանից 2 անգամ ավելի քիչ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ՌԴ տնտեսությունից ուղարկվող տրանսֆերները ևս կկրճատվեն, ապա իրավիճակը կհասնի լրջության գագաթնակետին:

Ստեղծված բարդ դրությունից դուրս գալու ելքը կլինի դրամի փոխարժեքի վերանայումը, ինչն էլ ամենայն հավանականությամբ կփորձի անել Կենտրոնական բանկը: Անհրաժեշտ է դրամավարկային մեխանիզմների գործադրման միջոցով իրականացնել դրամի արժեզրկում, որը հնարավորություն կտա ստեղծել համեմատաբար բարենպաստ պայմաներ ՌԴ ապրանքների արտահանման համար, իչպես նաև կբարձրացնի տրանսֆերների գնողունակությունը մեր երկրում, որը ոչ միայն սոցիալական կարևոր խնդիրներ կլուծի, այլև կավելացնի համախառն սպառումը, ինչն էլ լրացուցիչ խթան կլինի տնտեսական աճի ապահովման համար:

Այսպիսով, արդեն 2-3 շաբաթից կավարտվի պասիվ շրջանը, որի ավարտից հետո էլ ԿԲ-ն ձեռնամուխ կլինի վերոնշյալ պրոցեսի իրականացմանը: Այստեղ, իհարկե, գլխավոր խնդիրը պետք է լինի կուրսի փոփոխությունը կանոնավոր ու առանց կտրուկ տատանումների իրականացնելը, ոպեսզի հնարավոր լինի խուսափել շոկային իրավիճակներից:

Հայկ Բեջանյան

տնտեսագետ, Past.am վերլուծաբան

Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում