Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Արտահանման հարցում լուրջ խնդիրներ ենք ունենալու. ԿԲ-ն կարժեզրկի դրամը

АНАЛИТИКА

Համաշխարհային տնտեսության վերջին շրջանի փոփոխությունները շարունակում են նոր ռեկորդներ գրանցել: Նավթի գնանկումը, որ հունվարի կեսերին կարծես կայունացման միտում ուներ, վերջին օրերին կրկին գահավիժեց: Այսօր արդեն 1 բարել նավթի գինը տատանվում է 27 դոլարի սահմաններում, որը, ըստ էության, 21-րդ դարի ամենացածր ցուցանիշն է (նախորդ նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր 2003 թվականին): Սենսացիոն հակառեկորդ գրանցեց նաև ռուսական ռուբլին: Արդեն հունվարի 21-ին 1 դոլարի փոխարժեքը հասել էր 85 ռուբլու: Անկում գրանցեց նաև ռուբլի/դրամ փոխարժեքը՝ հասնելով 1 ռուբլու դիմաց 5.75 դրամի:

Այս և տնտեսական խոշոր փոփոխություններով պայմանավորված մյուս գործընթացները թեև ուղղակի ազդեցություն չեն ունենում մեր երկրի տնտեսական արդի վիճակի վրա, սակայն ասել, որ դրանք անհետևանք կմնան մեր երկի համար, առնվազն միամտություն կլինի: Ճգնաժամային ալիքի ազդեցությունը մեզ կհասնի այս առավել պասիվ սեզոնի ավարտից հետո և ավելի կխորանա արդեն արտահանման ծավալների ավելացման ժամանակաշրջանում: Եթե այսօր արտարժույթի գնանկումից մենք շահում ենք ներմուծման հետ կապված հարցերում, և, ըստ էության, հնարավորություն ենք ունենում ներմուծվող ապրանքները ձեռք բերել ավելի էժան, ապա արտահանման հարցում ունենալու ենք հակառակ պատկերը:

Բանն այն է, որ արտահանման և ներմուծման պրոցեսում կա մի պարզ սկզբունք. ցածր փոխարժեքը խթանում է ներմուծումը, իսկ բարձրը՝ արտահանումը: Մասնավորպես, եթե 1 ռուբլու դիմաց դրամի փոխարժեքը ցածր է, ապա դա խթանում է ներմուծումը, հակառակ դեպքում ՝ արտահանումը: Սա ունի այն պարզ բացատրությունը, որ ցածր փոխանակային կուրսի պայմաններում արտերկրում վաճառվող ապրանքները արժույթի փոխանակման հետևանքով մեզ համար դառնում են ավելի էժան, իսկ եթե կուրսը բարձր է լինում, ապա մեր ապրանքները արտասահմանյան շուկայի համար դառնում են ավելի էժան և մատչելի: Որպես օրինակ կարող ենք նշել բենզինի գների վերջին շրջանի էժանացումը: Ռուբլու կուրսի իջեցման հետևանքով ռուսական բենզինը դարձավ մեզ համար ավելի էժան, որն էլ ազդեց նաև վառելիքի սպառողական գնի վրա:

Սակայն, եթե հիմա մենք շահում ենք ներմուծման հարցում, ապա արտահանման պրոցեսում սպասվող խնդիրները իսկապես մտածելու տեղիք են տալիս: Նախորդ տարվա տվյալներով՝ մեր երկրի համախառն արտահանումը կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար, որի հսկայական մասը ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն: Սակայն նախորդ տարվա համեմատ ռուսական ռուբլին արժեզրկվել է ավելի քան կրկնակի: Եթե նախկինում հայկական ապրանքները համեմատաբար էժան էին ռուսական շուկայում, ապա արդեն այսօր՝ փոխանակման այսպիսի կուրսի պայմաններում, դարձել են թանկ և ոչ մրցունակ: Դրանից զատ, սա ձեռնտու չէ նաև հայ արտահանողներին, որոնք այս տարի 2 անգամ ավելի քիչ հասույթ կստանան արտահանումից, դրա արդյունքը կլինի արտահանման ծավալների լուրջ կրճատումը, որը բացասական ազդեցություն կունենա մեր վճարային հաշվեկշռի վրա:

Փոխարժեքային այս ճգնաժամի հաջորդ հետևանքը տրանսֆերների ծավալի նվազումն է լինելու: Ըստ էության՝ Ռուսաստանից նույն ծավալի տրանսֆերների ուղարկման դեպքում անգամ նման փոխանակային կուրսի արդյունքում սպառողական գրպանին կհասնի նախորդ տարվանից 2 անգամ ավելի քիչ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ՌԴ տնտեսությունից ուղարկվող տրանսֆերները ևս կկրճատվեն, ապա իրավիճակը կհասնի լրջության գագաթնակետին:

Ստեղծված բարդ դրությունից դուրս գալու ելքը կլինի դրամի փոխարժեքի վերանայումը, ինչն էլ ամենայն հավանականությամբ կփորձի անել Կենտրոնական բանկը: Անհրաժեշտ է դրամավարկային մեխանիզմների գործադրման միջոցով իրականացնել դրամի արժեզրկում, որը հնարավորություն կտա ստեղծել համեմատաբար բարենպաստ պայմաներ ՌԴ ապրանքների արտահանման համար, իչպես նաև կբարձրացնի տրանսֆերների գնողունակությունը մեր երկրում, որը ոչ միայն սոցիալական կարևոր խնդիրներ կլուծի, այլև կավելացնի համախառն սպառումը, ինչն էլ լրացուցիչ խթան կլինի տնտեսական աճի ապահովման համար:

Այսպիսով, արդեն 2-3 շաբաթից կավարտվի պասիվ շրջանը, որի ավարտից հետո էլ ԿԲ-ն ձեռնամուխ կլինի վերոնշյալ պրոցեսի իրականացմանը: Այստեղ, իհարկե, գլխավոր խնդիրը պետք է լինի կուրսի փոփոխությունը կանոնավոր ու առանց կտրուկ տատանումների իրականացնելը, ոպեսզի հնարավոր լինի խուսափել շոկային իրավիճակներից:

Հայկ Բեջանյան

տնտեսագետ, Past.am վերլուծաբան

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank