Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ մասին են խոսում թափուր մնացած տեղերն ու նախարարի «փորձագիտական» գնահատականները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց: Պետք է արձանագրել, որ ամենևին էլ առաջին անգամ չէ, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղեր են մնում: Ուղղակի տարեցտարի այդ վիճակն առավել մտահոգիչ է դառնում: Ավելին, շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ պետք է վերանայել պլանավորումը, նախապես սահմանվող տեղերի քանակությունը, բաշխվածությունը, այսպես ասած, «կրկնվող մասնագիտությունների» առումով և այլն, և այլն: Մե՞ջն ինչ, եթե հերթական «սեզոնից» հետո արձանագրվում է նշված պատկերը:

«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ:Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»: Գիտեք, հիմնականում ճիշտ գնահատականներ են: Տեղին: Պորտատեղադրող: Բայց ո՞վ է այս արտահայտության հեղինակը, ո՞վ է սա ասում: Կրթության ոլորտի փորձագե՞տ, ընդդիմադիր որևէ գործի՞չ, որ տեղյակ է բուհական համակարգի խնդիրներին: Ո՛չ: Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե՝ տեսեք, ի՞նչ լավ է, որ հայրենի ԿԳՄՍ նախարարը նման սթափ, օբյեկտիվ ու տեղին գնահատականներ է տալիս: Մինչդեռ, կարծում ենք, սա ոչ մի լավ բան չի հուշում: Հարցը գնահատականները չեն: Դրանք իսկապես էլ տեղին են, իսկապես էլ՝ նման պատկերն անընդունելի է, հարկավ՝ «անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ», և որ «պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:

Հա՛, է՜, հա՛: Բայց ո՞վ է սա ասում, կրթության, գիտության ու մնացած բաների նախարա՛րն է ասում: Թե բա՝ «տարիներ շարունակ»: Հարց է ծագում՝ իսկ «տարիներ շարունակ», առնվազն 2018-ի դեկտեմբերից այդ ի՞նչ բանուգործի են եղել կրթության նախարարները, Անդրեասյանն էլ՝ «ձեզ փեշքեշ»: Նախկին նախարարներին չենք նշում, որովհետև նրանք արդեն վաղուց... նախկին են, այսինքն՝ պատասխանատվությունն արդեն վեց տարի կրում է այս իշխանությունը: Թե բա՝ «կարծում եմ... պետությունը պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»: Այսի՞նքն: Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:

Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը: Ախ, հա՜, պիտի Փաշինյանը գար, ընդունելության հանձնաժողովի կախիչները քաշքշեր-պոկեր, ցնցուղները ոլորեր, թափուր տեղերում հեծանիվը կանգնեցներ... Իսկ խնդիրն իսկապես բազմաշերտ է, և այն, որ տարիներ շարունակ բուհական համակարգում հազարավոր վճարովի ու հարյուրավոր «պետպատվերով» տեղեր թափուր են մնում, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Մանավանդ, որ երկրում կան մասնագիտություններ, որոնց ընդունելության դեպքում մեծ մրցակցություն է, համարյա ինչպես խորհրդային տարիներին. 10-12 հավակնորդ՝ 1 տեղի համար:

Տեսեք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որի ղեկավարը համարվող Նիկոլ Փաշինյանը, ձգտելով բոլոր հարցերում ամենագետ երևալ, դրսևորում է իր անտեղյակությունն ու մակերեսայնությունը: Դա ցցուն օրինակ է՝ հատկապես երիտասարդների ու պատանիների համար, որ կարելի է ոչ մի բանից հիմնավոր գաղափար չունենալով՝ լինել պետության ղեկավար:

Երկրորդ՝ նույն այդ պետության ղեկավարության մակարդակով քարոզվում է սիրողականություն, անգրագիտություն, անկրթություն:

Երրորդ՝ հարց է ծագում, թե ի՞նչ կարիք կա 4-5 տարի չարչարվել, ուսանել, դառնալ դիպլոմավորված մասնագետ, երբ կարելի է կիսագրագետ լինելով՝ դնել «կարմիր բերետ» ու, մարդ ծեծելով և հոշոտելով, «չալաղաջ» պարգևավճարներ ստանալ:

Չորրորդ՝ նույն իշխանական «էլիտան» հրաշալի օրինակ է մատուցում առ այն, որ Հայաստանի բուհերում ոչ մի դեպքում չարժե բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև նույն այդ վարչապետի, նախարարների, իրենց մոտիկների զավակները սովորում են օտարերկրյա բուհերում, ուրիշ երկրներում:

Հինգերորդ՝ եթե հազարավոր վճարովի տեղեր թափու են մնում, ուրեմն մարդիկ հասկանում են, որ իրենց վճարած ահռելի գումարների դիմաց չեն ստանալու համարժեք որակի կրթություն:

Եվ սրանք դեռ «ուղեկից» ազդող գործոններն են: Այնինչ, իսկապես խնդիրներ կան՝ ըստ մասնագիտությունների բուհական տեղերը, դրանց կարիքը, պահանջարկը պարզելու, ըստ այնմ պետական պատվերները ձևակերպելու, մասնագիտությունների պահանջարկը 5-10 տարվա հեռանկարով պլանավորելու առումներով:

Բայց ինչո՞ւ այդ ամենի վրա «գլուխ ցավեցնել», եթե կարելի է տարիներ շարունակ լինել ոլորտային թիվ 1 պատասխանատուն, ապա ելնել ու, իբր դա իր պաշտոնական գործունեության (կամ՝ անգործության) հետ կապ չունի, դեմքի խելացի արտահայտությամբ դատողություններ անել, թե՝ «տարիներ շարունակ թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվում, դա անընդունելի է»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»