Յուրա Մովսիսյանը՝ իր վնասվածքի մասին
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մոսվսիսյանը անդրադարձել է իր առողջական վիճակին և նշել, որ իր մոտ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է:
«Առողջական վիճակս ընդհանուր առմամբ կարգին է: Իհարկե, որոշակի անհարմարություն զգում եմ, բայց հույս ունեմ՝ կշարունակեմ մարզվել, և ցավը ժամանակի հետ կանցնի: Այստեղ եմ, որպեսզի հարյուր տոկոսով աշխատեմ և հասցնեմ պատրաստվել մրցաշրջանին»,-հարձակվողի խոսքը մեջբերում է СЭ-ը:
Մովսիսյանն արդեն միացել է Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմակիցներին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի վերջնամասը բաց թողեց և չմասնակցեց Հայաստանի հավաքականի և Պորտուգալիայի ընտրանու միջև հանդիպմանը:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



