Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն «Տագնապալի լուրեր Կովկասից. Փաշինյանն սկսել է Կիևի հետ զենքի առևտուր անել» վերնագրով հոդվածում գրում է, որ միանգամից մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն, Երևանն իբր սկսել է Ուկրաինային խորհրդային զենք մատակարարել։ Ըստ լուրերի, Հայաստանը պայմանագիր է կնքել Եվրահանձնաժողովի հետ և պարտավորվել Եվրոպա ուղարկել 210 մլն եվրոյի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ համակարգերի հրթիռներ, և դրանց տեղափոխումն իբր կատարվելու է վրացական նավահանգիստներով։ Բայց դա դեռ ամենը չէ: Ասում են, որ, բացի դրանից, Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ անամպ հարաբերությունները սկսեցին արագորեն վատթարանալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած պարտությունից հետո։ «Մեղադրանքներ թափվեցին Ռուսաստանի հասցեին: Մեզ ասացին, որ դուք՝ ռուսներդ, մեզ համար պետք է կռվեիք, քանի որ շատ եք։ Եվ ես նման մեսիջներ լսել եմ հայկական պետության բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից,- svpressa.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- այսպես թե այնպես, Ռուսաստանն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեղավոր Երևանի ռազմական ֆիասկոյի համար»: Դրանից հետո Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և բռնեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Շահերը համընկել են, Արևմուտքը պարզապես տարբերակներ էր փնտրում Ուկրաինայում սպառազինությունների զինանոցը համալրելու համար, իսկ Երևանին, հավանաբար, խոստացել են փոխարենը մատակարարել ՆԱՏՕ-ի տիպի հրետանի։

Մասնավորապես, քննարկվում է ֆրանսիական CAESAR հաուբիցների տրամադրումը Հայաստանին, և ոչ միայն այդ։ Ճիշտ է, երբ ԵՄ-ն հրաժարվեց քննարկել Հայաստանի անվտանգության հարցը, Երևանը հասկացավ, որ կա նաև Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Բայց այս տարվանից Հայաստանը մուծումներ չի կատարել ՀԱՊԿ-ին և փաստացի սառեցրել է իր մասնակցությունն այս կառույցում, չնայած շարունակում է իր բոնուսները ստանալ ԵԱՏՄ-ից։ Որքա՞ն է Հայաստանը նստելու երկու աթոռի վրա, եթե Հայաստանը շարունակի նույն կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկապե՞ս կսկսվի Երևանի և Կիևի ռազմական համագործակցությունը։ Այս հարցում, ընդունենք, որ տեսակետները տարբեր են։ Հիպոթետիկորեն հայերը կարող են, ինչպես ասում են, «մաքսանենգ ճանապարհով իրենց հնացած «made in URSS» սպառազինությունը ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին»։ Բայց, ըստ որոշ փորձագետների, այնտեղ արդեն ուրիշ չափորոշիչներ են, օրինակ՝ արկերի դեպքում մենք մի տրամաչափ ունենք, նրանք՝ այլ։ «Ես զգույշ կլինեի Ուկրաինային հին խորհրդային զենքի մատակարարումների թեմայի հարցում, քանի որ այսօր դրա պաշտոնական հաստատումը չկա,- ասել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, սակայն Հայաստանի շուրջ կան սակարկություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Այսօր Երևանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Հայերի ամենամեծ սփյուռքն ապրում է Ֆրանսիայում և սերտ կապեր կան այդ երկրի հետ, այդ թվում՝ քաղաքական մակարդակով։ Հայերը ֆրանսիացիներին գրեթե հարազատ են համարում։ Միևնույն ժամանակ, Գյումրու մեր ռազմաբազան դեռ մնում է Հայաստանում, իսկ մեր սահմանապահները մինչ այժմ լքել են միայն «Զվարթնոց» օդանավակայանը»։ Ինչպես նշել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, իրեն հայտնի է դարձել, որ Հայաստանը, այնուամենայնիվ, սկսել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել։ Փոխարենը Հայաստանին խոստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զենք մատակարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանը անպատասխան չի թողնի Հայաստանի այդ ոչ բարեկամական գործողությունները: Իսկ պատասխան իսկապես արդեն կա։

Պարզվել է, որ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ը սպառման համար անվտանգ չէ, նաև Հայաստանից Ռուսաստան մտնող բանջարեղենն ու մրգերը գերազանցում են թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առավելագույն թույլատրելի չափերը։ Ի՞նչ այլ գործողություններ կարելի է սպասել Ռուսաստանից Հայաստանի ոչ բարեկամական քայլերից հետո, և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել Կովկասում հակառուսական լարվածության նոր պոտենցիալ աղբյուրը չեզոքացնելու համար, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։ «Միանգամից մի քանի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել Հայաստանի տարածքից Ուկրաինա զենքի ներկրման մասին։ Կարծում եմ՝ եթե դա այդպես է, ապա Հայաստանը անցել է «կարմիր գիծը»։ Եթե դա հաստատվի, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս մղվի թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Նաև պետք է Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցվի ու փակվի սահմանը»,- ասել է նա:

svpressa.ru.- Մոտ 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս: Հայկական Սփյուռքի ամենամեծ օջախներից մեկը Ռուսաստանում է։ Ոչ ոք հստակ թվեր չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով մեր երկրում 2,5 միլիոն հայ կա՝ ներառյալ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

- Եվ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ մենք վստահ չենք, որ բոլոր հայերն են վերջին շրջանում մտել Ռուսաստան բարեկամական մտադրություններով։ Եվ մոտ ապագայում անխուսափելիորեն էլի հայ փախստականներ կհոսեն Ռուսաստան, և դա՝ հենց որ սկսվեն Թուրքիայի տարածքային պահանջները, որոնք նա վաղուց է ներկայացնում Հայաստանին:

svpressa.ru.- Կապված կատարվածի հետ՝ կարելի՞ է խոսել Կովկասում Ռուսաստանի դիրքերի կորստի մասին:

- Հայաստանը համակարգված և առանց կտրուկ շարժումների նվազեցնում է կապերը և, համապատասխանաբար, կախվածությունը Ռուսաստանից։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի, սակայն վերջնական նպատակն այլևս կասկած չի հարուցում։ Հիմա գլխավորը ուկրաինականին նման լարվածության նոր օջախի առաջացումը կանխելն է։ Իսկ դա պահանջում է պետական մակարդակով վճռական գործողություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել