Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բաքուն ծաղրում է Փաշինյանի առաջարկները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագրում առկա կետերում հայ հասարակության համար տհաճ անակնկալներ չեն լինի։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ ճեպազրույցում։

Ըստ Միրզոյանի, կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունեն: 

«Այլ բան՝ գիտեք, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,- ասել է ԱԳ նախարարը, հավելել, թե խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի:

Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են, նաև՝ վերնագիրը, նախաբանը։

Այսօր՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ նա կրկին նշել է, թե տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլևս իրատեսական է։ Փաշինյանի խոսքով, համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է։

«13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»,- ասել է նա։

Բաքուն ոչ միայն չի կիսում փաշինյանական իշխանության խանդավառությունը, այլև ԱԳՆ խոսնակի բերանով ծաղրել է հայկական կողմի առաջարկները, նշել, թե «հայկական կողմը հերթական անգամ փորձում է հասարակության կարծիքը շեղել իրական իրավիճակից»: Նա ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի իր մեկնաբանությունն ուղարկել է օգոստոսի վերջին։

«Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն՝ հայկական կողմը փորձեց աչք փակել խնդիրների վրա՝ հանելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեն նախագծում։ Թեև ծրագրի շատ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտավորապես 80 %-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջողակ, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց խնդիրները մի շարք ուղղություններով»,-ասել է Հաջիզադեն։

Ալլա Ղարայան

Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ