Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան. «Հետք»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում չկա որևէ գերատեսչություն, որ Հայաստանի աղակալած հողատարածքների ընդհանուր մակերեսի և դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենա, գրում է «Հետք»–ը։

Կայքը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունն ուղղորդեց Էկոնոմիկայի նախարարություն՝ ասելով, որ գյուղատնտեսական հողերի կառավարման հարցով այդ մարմինն է զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարությունն ուղղորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա»  ՓԲԸ։ Վերջինս էլ տեղեկություն տալու համար մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա հայտնեց, որ չունեն տեղեկատվություն աղակալած հողերի վերաբերյալ։ Պետական մակարդակով աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ ծրագրեր չեն իրականացվում։

Աղակալումը հողում հանքային աղերի կուտակումն է, որը հիմնականում բնորոշ է անապատային կամ կիսաանապատային ցածրավայրերի հողերին։

Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը ներկայացրեց բնական (առաջնային աղակալում) կամ մարդածին (երկրորդային աղակալում) գործոններով պայմանավորված աղակալման գործընթացները։ «Առաջնային աղակալած հողերը հիմնականում ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ։ Հողերը վերականգնելու համար պետք է քիմիական մելիորանտ և լվացում իրականացնել, որոնք թանկարժեք պրոցեսներ են։ Երկրորդային աղակալումն առաջանում է մարդու սխալ գործունեության հետևանքով։ Առանց ջրի քիմիական կազմը իմանալու՝ աղ պարունակող ջրով ոռոգում իրականացնելու արդյունքում»,- ասաց գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Նա նշեց որ աղակալած հողերը հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ մյուս մարզերում քիչ քանակությամբ են։

Արարատի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Արարատի մարզում 341,2 հա աղակալած համայնքային հող կա, այդ թվում՝ Շահումյան բնակավայրում՝ 152 հա, Փոքր Վեդիում՝ 110 հա, Արարատ գյուղում՝ 24.2 հա և Նոյակերտում՝ 55 հա։

Արմավիրի մարզպետարանի տվյալներով՝ մարզում կա ընդանուր 1285,22 հա աղակալած հող, որից 883,62 հեկտարը մասնավոր է։ Արմավիրի մարզի աղակալած հողերը հիմնականում Մեծամոր և Արաքս համայնքներում են։

Մարզպետարաններից նաև հայտնեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերում 2022 թվականից մինչ օրս աղակալած հողերի վերականգնողական ծրագրեր չեն կատարվել։

Աղակալած հողերի մասին տվյալները հակասում են իրար

2022թ.-ին աղակալած հողերի վերաբերյալ նույն Արմավիրի և Արարատի մարզպետարանները այլ տվյալներ էին փոխանցել Հետքին։ Ըստ այդմ՝ Արմավիրի մարզում առկա էր 2626 հա աղակալած հող, իսկ Արարատի մարզում՝ 1500 հա։

Արմավիրի մարզպետարանի Գյուղվարչության բաժնի պետ Արթուր Այվազյանն ասաց, որ  չեն տիրապետում այդ տվյալներին և ուղղորդեց Հողաշինության բաժին։ Հողաշինության բաժնի մասնագետ Սեդա Չալյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղվարչությունն է տրամադրել առկա տվյալները, և չի կարող ասել՝ երկու տարվա ընթացում 1340,78 հա աղակալած հողերի տարբերության պատճառը։

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մասնագետ Շողիկ Առուստամյանը նշեց, որ մեզ տրամադրել են խիստ աղակալած հողերի քանակը, և 2022թ․ տրամադրած աղակալած հողերի քանակը հիմա էլ առկա է, դրանք միջին կամ քիչ աղակալած հողերն են, որոնք օգտագործվում են։ Արարատի մարզպետարանի Հողաշինության վարչության պետ Ոսկան Միսակյանն էլ ասաց, որ մարզում աղակալած հողերի մակերեսը 341,2 հեկտար է, աղակալած այլ հողեր չկան։

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում աղակալած հողերը չեն ոռոգվում

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Զաքար Զաքարյանի 5500քմ աղակալած հողատարածքը երկար ժամանակ է` չի մշակվում։

«Գյուղի ներքևի հատվածում ոռոգում չկա, իսկ աղակալած հողերը պետք է նորմալ ջրել, լվանալ։ Եթե գոնե ոռոգում լինի, մնացած վերականգնողական աշխատանքները կանեմ»,- ասում է Զաքարյանը։

Տնամերձ 500 քմ հողատարածքում ջերմոց է հիմնել, մինչ այդ հողը տարել է Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն, որտեղ տեղեկացրել են, որ հողում աղի տոկոսն այնքան բարձր է, որ բերք չի ստանա։

«Ցածր, անորակ բերքատվություն, պտուղը վրան չորանում է, ուրիշները մի քանի անգամ հավաքել են, անիմաստ է ինչ-որ բան ակնկալելը, 600 հազարից ավելի գումար եմ ծախսել։ Մի քանի օր առաջ քամին քշել է վրայի ծածկը, էլ ոչ մշակում եմ, ոչ էլ կաթիլային տարբերակով ջրում»,- հավելում է նա։

Տարոնիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշում է, որ տնամերձ աղակալած հողատարածքները ներառված չեն գյուղի ընդհանուր աղակալած հողերի մեջ։ Հավելեց, որ գյուղում աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ պետական ծրագրեր չեն կատարվել։

 

Տարոնիկ գյուղի բնակիչ Մխիթար Ավագյանը պատմում է, որ Խորհրդային Միության տարիներին աղակալած հողերը մելիորացնում էին և տրամադրում գյուղացիներին։

«ԽՍՀՄ-ի ժամանակ հողերը մելիորացնում էին, տալիս համայնքներին։ Առաջ ներկայիս աղակալած հողերի տարածքներում բամբակ, բրինձ են մշակել, հողը դարձրել են բերրի։ Մեծամոր հնագիտական տարածքի հողերը լրիվ մշակովի են եղել, իսկ հիմա անապատների են վերածվել»,- ասում է Մխիթար Ավագյանը։

Աղակալած հողերի վերականգնման մեթոդներ կան, իրականացնողներ՝ ոչ

Աղակալած հողերը բերրիացնելու համար վերականգնողական աշխատանքներ պետք է իրականացնել, սակայն գործընթացը ծախսատար է։ Գիտական կենտրոնների մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները՝ գտնելու հողերը վերականգնելու արդյունավետ և պակաս ծախսատար տարբերակներ։

Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի  հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը նշում է, որ աղի բարձր պարունակության դեպքում առանց քիմիական մելիորանտների հողը հնարավոր չէ վերականգնել։ «Աղակալած հողերը հիմնականում տարածված են Արարատի և Արմավիրի մարզերում։ Արարատյան դաշտում աղակալած հողերը խիստ աղային խայտաբղետ կազմ ունեն։ Այս հողերը ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ, ինչի հետևանքով չենք կարող առանց քիմիական մելիորանտների մելորացնել»,- ասում է գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Վերջին տարիներին կենտրոնն ուսումնասիրում է թափոններից և հանքանյութերից մելիորանտներ ստանալու գործընթացը, դրական արդյունքներ կան։

Գիտական կենտրոնում հետազոտում են հողի բաղադրությունը, նաև խորհրդակցություններ անցկացնում տնտեսվարողների հետ։ «Կենտրոնը պայմանագրային աշխատանքներ է իրականացնում ֆերմերների տնտեսությունների հետ։ Տնտեսվարողները դիմում են մեզ, որ այգին չորացման եզրին է, և հետազոտությունների արդյունքում պարզում ենք, որ հողը աղակալած է, իրենց առաջարկում ենք հետագա քայլերը»,-  պատմում է Արևիկ Էլոյանը։

Ագրարային համալսարանի ջրային համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սահակյանը մի քանի տարբերակ է առաջարկում առաջնային աղակալած հողերի վերականգնման համար։ Նա և այլ գիտաշխատողներ ապացուցել են, որ կոնյակի թափոն բարդայի միջոցով հնարավոր է վերականգնել աղակալած հողերը։

«Երկու տարի փորձերի միջոցով ապացուցել ենք և ծրագիր մշակել, որ քիմիական մելիորանտ կարող է ծառայել կոնյակի թափոն բարդան, որն ամեն տարի արտադրվում է 100 հազար տոննա։ Լոկալ եղանակով մելիորացնելու դեպքում մոտ 20 հա ամեն տարի կմաքրենք։ Փոխադրումը ևս առաջարկել ենք։ Գործարանային պայմաններում հետադարձ գոլորշիների միջոցով կարող ենք ստանալ հինգ անգամ խտացված բարդայի խտանյութ, որը թույլ կտա հեշտ տեղափոխել»,- ասում է Սամվել Սահակյանը։

Երկրորդը էլեկտրոմելիորացիայի տարբերակն է։ «Լոկալ տարածքների մելիորացիայի դեպքում էլեկտրաէներգիայի մեծ ծախս չի պահանջվում։ Արեգակնային շարժական կայաններ կարող են օգտագործել։ Այս մելիորանտը համարվում է էկոլոգիապես մաքուր և կարող է այդ տարածքները մելիորացնել»,-ասում է նա։ Երրորդ տարբերակը ծծմբական թթու ստանալն ու որպես մելիորանտ օգտագործելն է։

 «Ունենք պղնձամոլիբդենային գործարաններ, որտեղ մեծ քանակությամբ ծծումբ են արտանետում։ Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ստանալ ծծմբական թթու և օգտագործել այդ հողերի մելիորացման համար»,- հավելում է Սամվել Սահակյանը։

Բոլոր տարբերակների դեպքում էլ, նրա կարծիքով, խնդրի արդյունավետ լուծումը լոկալ տարածքների մելիորացումն է, այգիներ հիմնելը՝ կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին