Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ցինիզմն ու փարիսեցիությունն անսահման են, անվերջ: Ու նա երեկ դա վերստին ապացուցեց՝ հերթական «փիլիսոփայական» մտավարժանքգրառմամբ: Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց «քլնգեն», այսպես ասած, «մանր թեմաներով», ինչը հնարավորություն կտա, որ հանրաին դաշտում իրենց անունները չհոլովվեն պաշտոնավարման աղետային հետևանքների հետ կապված: Նաև այդ պատճառով է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա հրահանգով՝ իր թիմակիցները անում են նման հայտարարություններ, գրառումներ:

Հետաքրքիր այլ բան երևի չգտնելով՝ Փաշինյանը երեկ մինչմիջօրե արված մի գրառմամբ վերստին մեջտեղ էր բերել «իրական Հայաստանի» ու «պատմական Հայաստանի» մտացածին, արհեստական ու հիմնովին կեղծ «երկընտրանքը»: Թե բա. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»:

Չկա իրականության մեջ նման երկընտրանք: Մի պահ պատկերացրեք, որ մեր պապերը, երկիր ներխուժած թշնամիներին դիմագրավելու և նրանց դեմ կռվելու փոխարեն, առաջնորդվեին նիկոլփաշինյանական «մտահայեցումներով»: Օրինակ՝ ասեին՝ բա մեզ պե՞տք է «պատմական երկիրը», եկեք իրական երկրով ապրենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, հեչ էլ, թե թշնամին չի գրավի մեր երկիրը, չի մորթի մեր զավակներին, չի բռնաբարի մեր կանանց, չի տիրանա մեր հողուջրին: Կարևորը՝ այս պահին փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, տեղներս՝ տաք, լինենք լավ ապրուստի մեջ: Սա՛ է փաշինյանի «փիլիսոփայությունը»: Փաշինյանը իր գրառման մեջ խոսում է... անվտանգությունից: Չէ, դուք միայն պատկերացրեք. Արցախն ուրացածը, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնածը, Արցախի հայությանն անօգնական թողած, միտումնավոր ցեղասանության մատնած, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը թշնամուն հանձնած ու հանձնել շարունակող, երկիրը անվտանգային խոցող սպառնալիքների տակ դրած կառավարիչը կամ կառ...ավերիչը խոսում է... անվտանգությունից:

Հայաստանը թշվառության մատնած, բյուջեի մսխումն ու արտագաղթը ահռելի չափերի հասցրած, անբաններին շարունակ պարգևավճարող Փաշինյանը խոսում է «լավ ապրելուց»: Հա, քպականներն ու իր մերձավոր շրջապատը, ինչպես ժողովուրդը կասեր, «մոր փորն են ընկել», ուտումխմում, գիրանում, պարգևավճարվում, ճոխառանձնատնատվում են, իսկ ժողովո՞ւրդը: Հատկապես իրենց կուրորեն պաշտողները հիմնական կերակրվում են «հեսա, հեսա սաղից եղած-չեղածը կխլեն, քյասիբներիս կբաժանե՜ն...» լ յումպենային կտերով, փաշինյանական քարոզչամեքենայից հորդացող «բարեկեցությամբ» ու, ընդհանրապես... «կտերով»: Հա, ու ըստ Փաշինյանի, ժողովուրդն, իբր ընտրել է «իրական Հայաստանը», այսինքն՝ «կեր-խմիր-միայն փորդ կուշտ լինի, երկրի հերն էլ անիծած» կենսաբանական գրգռիզմը: Իսկ, այ, երկրի բոլոր նախկին ղեկավարները դա չեն հասկացել: Դա միայն ինքը՝ մեծն Փաշինյանն է հասկացել, ու. «Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»: Թե ով ինչի համար պիտի ժողովրդից ներողություն խնդրի, թողնենք բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին:

Երևի ամեն մեկը մի պատճառ կունենա դրա համար: Ասենք՝ առաջինը այն բանի ամար, որ «ազգակործան պատուհասին» քաղաքական պապայություն է արել: Երկրորդն ու երրորդը՝ երևի այն բանի համար, որ հակապետական ու հակաարցախյան մաղձաբջիջը դեռ խանձարուրում չեն չեզոքացրել... Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թող խնդրի իր ներողությունը, բայց ներող պիտի լինի: Ու խոսքը այդ կեղծ երկընտրանքին չի վերաբերում: Սա էլ է համարյա նույն «օպերայից»՝ անիմաստ բանի համար ներողություն խնդրել, որ գլոբալի համար մեղավոր չլինես... Իսկ ի՞նչը ներել. «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռգոռալով՝ Արցախը աղետի մատնե՞լը: Ի՞նչը ներել. ավելի քան 5000 լուսավոր մեր զինվորներին ու սպաներին մահվան մատնե՞լը: Ի՞նչը ներել. Հայրենիքը ծվատե՞լը: Ի՞նչը ներել. ներազգային թշնամանք ու ատելություն սերմանե՞լը: Ի՞նչը ներել. Արցախն ուրանա՞լը ու այն թշնամուն հանձնե՞լը: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան», «պատմական Հայաստան», կրկնենք՝ շինծու, մտացածին և կեղծ «երկընտրանքին», ապա դա էլ պատահական չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղղակիորեն ոչ միայն երազում են, այլ հենց ծրագրված իրականացնում են երկրի ու հասարակության մանկուրտացման գործընթաց: Այդ նպատակներն են հետապնդում նրանց ներդրած «կրթական ծրագրերը», խառնիխուռն «դասագրքերը», հրապարակային հայտարարությունները, Արարատը ժխտելն ու Արագածը նրան հակադրելը, շարունակ 29800 քկմ-ից (լավագույն դեպքում) խոսելը: Ո՞ր մեկն ասես: Այդ ծրագրի շրջանակում են ազգայինն ու ավանդականը ծաղրելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց ձեռքի տակ եղած պետական լծակներով պատերազմելը, ազգային ուժերին ու գործիչներին հետապնդելը, երկիրը զզվելի ու խեղկատակային բռնապետության վերածելը: Իզուր չէ ասված. ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը:

Ի դեպ, «լավ ապրելու» և մյուս պատրանքների մասին: Փաշինյանը, շարունակ «իրական Հայաստանի» մասին խոսելով, այս 6 և քիչ ավելի տարվա ընթացքում բանն այնտեղ է հասցրել, որ մեր ազգի «պատմական» թշնամին, որի առանցքային նպա տակ ն ե րից մե կը մեր ազգ ի բնաջնջումն է ու մեր պետականության վերացումը, ոչ միայն հայաթափեց հազարամյակներով հայկական Արցախը, այլև արդեն աչքը Սյունիքին է տնկել, Տավուշին, Վայոց ձորին: Ավելին, Փաշինյանի «քաղաքականությունը» բերել է նրան, որ թշնամին կրծոտելով զավթում ու զավթում է Հայաստանի տարածքները և մղվում է ավելին գրավելու: Իսկ Փաշինյանն էլ «խաղաղության», «իրական Հայաստանի» մասին «զրիցներով» շարունակում է տալ և տալ:

ԱՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել