Հուսով եմ` Մեսսին երբեք չի պահանջի մարզչի կամ ֆուտբոլիստների գլուխները
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ Լիոնել Մեսսին կշարունակի դաշտում առաջատար լինել և չի պահանջի ակումբի ղեկավարությունից հեռացնել ֆուտբլիստների կամ մարզիչների:
Որոշ ժամանակ առաջ, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Լիոնել Մեսսին ղեկավարությունից պահանջել է իր և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև ընտրություն կատարել:
Անդրադառնալով այս թեմային, Լապորտան մասնավորապես նշել է.
«Հուսով եմ, որ Մեսսին երբեք չի պահանջի մարզչի կամ ֆուտբոլիստների «գլուխները»: Մեսսին բացառիկ անհատականություն է և երբեք նման բան թույլ չէր տա իրեն: Մենք պարտավոր ենք ստեղծել թիմ, որում նա իրեն լավ կզգա: Մեսսին համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է», -Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ Լապորտան կրկին հավակնում է ակումբի նախագահը լինելուն և կմասնակցի հուլիսի 18-ին նախատեսված նախագահական ընտրությանը: