Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ եղավ նոր կենսաչափական անձնագրերի տպագրության հարցը, ո՞ր ընկերությանն է դա վստահվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ե՞րբ է, վերջապես, սկսվելու նոր կենսաչափական անձնագրերի տպագրությունը, որը մի քանի տարի է՝ կասեցված է։ Ի՞նչ փուլում է տպագրող ընկերություն գտնելու մրցութային գործընթացը, հետաքրքրվեցինք ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանից, որը ավելի վաղ MediaHub-ին հայտնել էր, որ արդեն կա երեք որակավորված ընկերություն, որոնց միջև էլ կայացվելու է վերջնական ընտրությունը։

«Հոկտեմբերի 10-ին է տրվել մրցույթի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարության կայքում այն արդեն հրապարակված է, մինչև հունվարի 10-ը դիմումներն ենք ընդունելու որակավորված հայտատուներից, և մինչև մարտի 31-ը գնահատումն է իրականացվելու։ Այսինքն՝ մինչ այդ այս երեք որակավորված ընկերությունները պետք է տան իրենց գնառաջարկները, որոնցից էլ Մարտի 31-ին կունենանք վերջնական կընտրվի հաղթող ընկերությունը»,-ասաց Նելլի Դավթյանը։ 

Նա նշեց, որ այդ երեք որակավորված ընկերությունից երկուսը գերմանական են, մեկը՝ ֆրանսիական։ Մեր դիտարկմանը, թե շա՞տ երկար չի ձգձգվում այս գործընթացը, տիկին Դավթյանն ասաց․ 

«Ոչ, Դուք որ ծրագրի դետալները պատկերացնեք, հաստատ շատ սեղմ ժամկետներ են սահմանված։ Որպեսզի պատկերացնեք, հիմա իրենք այդ հայտերը, որ պատրաստ են մեզ ներկայացնել, իրենց համար օտար պետություն է, չէ՞, Հայաստանի Հանրապետությունը, նախ շուկայի վերլուծություն պետք է անեն, հետո շինարարություն պետք է նախատեսեն, հետո՝ ենթակառուցվածքի հիմնում, աշխատակազմի հավաքագրում, տպագրական մեքենաներ, աղետներից և ռիսկերից պաշտպանության համար էդ նույնը մի հատ Երևանում պետք է տեղադրեն, մի հատ էլ՝ Երևանից 70 կմ հեռու, հետո էդ ամբողջը պետք է հաշվեն, բիզնես մոդելի վերածեն, վերլուծություն անեն»,-ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը։ 

Նրա խոսքով՝ հիմա արդեն ամբողջ շուկայում գնհարցումներ են տեղի ունենում, օրինակ՝ հեռահաղորդակցության բոլոր պրովայդերներին որակավորված մասնակիցները հարցում են անում, թե ինչ արժեն իրենց մոտ, օրինակ, փակ կապուղին կամ ի՞նչ արժե այսինչ անվտանգության կապը․ 

«Իրենք պետք է պատրաստեն այդ հայտերը, որովհետև 11 տարվա պայմանագիր է, 11 տարի ծառայություն պետք է մատուցեն երրորդ երկրում, բնականաբար՝ դրան պատրաստվելու համար հսկայական ժամանակ է պետք»։ 

Այդուհանդերձ, Նելլի Դավթյանն ասաց, որ կառավարությունն ունի նախատեսած ժամկետներ, որից հետո պետք է մեկնարկեն նոր կենսաչափական անձնագրերի տպագրությունը, և դա 2026 թվականի կեսն է՝ ապրիլից հունիս։ Հուսանք՝ այս անգամ գոնե նախատեսված ժամկետներում կավարտվի այս մրցութային ու նախապատարստական գործընթացը և կսկսվի նոր անձնագրերի տպագրությունը։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Սպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր