Ի՞նչ եղավ նոր կենսաչափական անձնագրերի տպագրության հարցը, ո՞ր ընկերությանն է դա վստահվելու
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ե՞րբ է, վերջապես, սկսվելու նոր կենսաչափական անձնագրերի տպագրությունը, որը մի քանի տարի է՝ կասեցված է։ Ի՞նչ փուլում է տպագրող ընկերություն գտնելու մրցութային գործընթացը, հետաքրքրվեցինք ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանից, որը ավելի վաղ MediaHub-ին հայտնել էր, որ արդեն կա երեք որակավորված ընկերություն, որոնց միջև էլ կայացվելու է վերջնական ընտրությունը։
«Հոկտեմբերի 10-ին է տրվել մրցույթի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարության կայքում այն արդեն հրապարակված է, մինչև հունվարի 10-ը դիմումներն ենք ընդունելու որակավորված հայտատուներից, և մինչև մարտի 31-ը գնահատումն է իրականացվելու։ Այսինքն՝ մինչ այդ այս երեք որակավորված ընկերությունները պետք է տան իրենց գնառաջարկները, որոնցից էլ Մարտի 31-ին կունենանք վերջնական կընտրվի հաղթող ընկերությունը»,-ասաց Նելլի Դավթյանը։
Նա նշեց, որ այդ երեք որակավորված ընկերությունից երկուսը գերմանական են, մեկը՝ ֆրանսիական։ Մեր դիտարկմանը, թե շա՞տ երկար չի ձգձգվում այս գործընթացը, տիկին Դավթյանն ասաց․
«Ոչ, Դուք որ ծրագրի դետալները պատկերացնեք, հաստատ շատ սեղմ ժամկետներ են սահմանված։ Որպեսզի պատկերացնեք, հիմա իրենք այդ հայտերը, որ պատրաստ են մեզ ներկայացնել, իրենց համար օտար պետություն է, չէ՞, Հայաստանի Հանրապետությունը, նախ շուկայի վերլուծություն պետք է անեն, հետո շինարարություն պետք է նախատեսեն, հետո՝ ենթակառուցվածքի հիմնում, աշխատակազմի հավաքագրում, տպագրական մեքենաներ, աղետներից և ռիսկերից պաշտպանության համար էդ նույնը մի հատ Երևանում պետք է տեղադրեն, մի հատ էլ՝ Երևանից 70 կմ հեռու, հետո էդ ամբողջը պետք է հաշվեն, բիզնես մոդելի վերածեն, վերլուծություն անեն»,-ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը։
Նրա խոսքով՝ հիմա արդեն ամբողջ շուկայում գնհարցումներ են տեղի ունենում, օրինակ՝ հեռահաղորդակցության բոլոր պրովայդերներին որակավորված մասնակիցները հարցում են անում, թե ինչ արժեն իրենց մոտ, օրինակ, փակ կապուղին կամ ի՞նչ արժե այսինչ անվտանգության կապը․
«Իրենք պետք է պատրաստեն այդ հայտերը, որովհետև 11 տարվա պայմանագիր է, 11 տարի ծառայություն պետք է մատուցեն երրորդ երկրում, բնականաբար՝ դրան պատրաստվելու համար հսկայական ժամանակ է պետք»։
Այդուհանդերձ, Նելլի Դավթյանն ասաց, որ կառավարությունն ունի նախատեսած ժամկետներ, որից հետո պետք է մեկնարկեն նոր կենսաչափական անձնագրերի տպագրությունը, և դա 2026 թվականի կեսն է՝ ապրիլից հունիս։ Հուսանք՝ այս անգամ գոնե նախատեսված ժամկետներում կավարտվի այս մրցութային ու նախապատարստական գործընթացը և կսկսվի նոր անձնագրերի տպագրությունը։
Վահե Մակարյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live