Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Արևմուտքը կորցնի Վրաստանը, կկորցնի նաև Հայաստանը. վրացագետ

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Եթե ​​այժմ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի «Վրացական երազանքի» առաջնորդների նկատմամբ, ապա բելառուսական սցենարը կարող է կրկնվել։ Արևմուտքում դա ոչ ոք չի ուզում, քանի որ այս դեպքում Վրաստանն իսկապես կվերադառնա Ռուսաստանի գիրկը։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։

«Վրաստանի իշխանություններն արդեն ցույց են տվել, որ չեն վախենում պատժամիջոցներից և բողոքի ցույցերից։ Ի՞նչ պետք է անի Արևմուտքը հաջորդիվ։ Մեկուսացնի՞ Վրաստանը։ Սա կհանգեցնի նրան, որ Արևմուտքը կկորցնի ողջ Հարավային Կովկասը, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն տարածաշրջանի բանալին է։

Վրաստանի իշխանությունները սրա վրա շատ լավ են խաղում, քանի որ Հայաստանը երեսը թեքել է դեպի Արևմուտք։ Եթե ​​Արեւմուտքը կորցնի Վրաստանը, կկորցնի նաեւ Հայաստանը, Երեւանը նույնպես կթեքվի դեպի Ռուսաստան։ Վրաստանի իշխանությունները խաղում են դրա վրա՝ կոչ անելով Արևմուտքին շարունակել վրացական եվրաինտեգրումը Թբիլիսիի պայմաններով»,- ընդգծել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի համար հնարավորությունների պատուհան է բացվել Ուկրաինայի շնորհիվ։

«Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո ԵՄ-ն նախ պետք է ընդունի Ուկրաինան, ապա նոր քննարկի Վրաստանը։ Բայց ոչ ոք չգիտի, թե դա երբ կլինի։

Քանի դեռ մեր տարածքում կա ռուսական ռազմաբազա, այսպես կոչված, Հարավային Օսիայի տարածքում, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է։ Այնտեղ ռուսական զորքերի առկայությունը Վրաստանի համար ամենակարևոր խոչընդոտն է դեպի ՆԱՏՕ, այլ ոչ թե ժողովրդավարությունը։ Երբ Թուրքիան, Ալբանիան և շատ ուրիշներ ընդունվեցին, նրանք հաստատ դեմոկրատական ​​երկրներ չէին։

Վրաստանին ուզում են ընդունել ՆԱՏՕ, սա ձեռնտու է, բայց դժվար, քանի որ կա ռուսական զորքերի գործոնը»,- նշեց քաղաքագետը։

Շարաշենիձեի օսերից ներողություն խնդրելու մասին Իվանիշվիլիի՝ Գորիում հայտարարությունը լուրջ սխալ է անվանել, ինչը, նրա գնահատմամբ, դուր չի եկել անգամ նրանց ընտրողներին։

«Երևի նա հույս ունի, որ Մոսկվան թույլ կտա Թբիլիսիին և Ցխինվալին ոչ պաշտոնական մակարդակով կապ հաստատել։ Եթե ​​ստացվում է, ապա ինչու ոչ: Բայց ես հույս ունեմ, որ մենք սրա համար սարսափելի գին չենք վճարի»,- հավելեց քաղաքագետը։

Միաժամանակ նա բացառեց, որ վրացական իշխանությունները լուրջ երկխոսության կգնան Մոսկվայի հետ, քանի որ նրանց ընտրողները նույնպես դեմ կլինեն դրան, ուստի քանի դեռ Ռուսաստանը զիջումների չի գնում Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում, Թբիլիսին Մոսկվայի հետ լուրջ երկխոսություն չի ունենա։

«Ամենայն հավանականությամբ, վրացական իշխանություններն այժմ կզրոյացնեն հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ նրանք հաստատ չեն ցանկանում մենակ մնալ Ռուսաստանի հետ»,- եզրափակեց փորձագետը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև