Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սպորտ էր սիրում, զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով: Բազմաթիվ մրցումների է մասնակցել Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում: Հաղթանակներով, մեդալներով ու պատվոգրերով է տուն վերադարձել: Կարենս շատ ճարպիկ էր, աշխույժ: Թողել էր սպորտը, բայց երբ իր թիմակիցները պետք է մրցումների մեկնեին Իրան, Կարենն էլ իրենց հետ մեկնեց: Իր վերջին մրցումներն էին, որտեղից նորից հաղթանակով վերադարձավ»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Կարենի մանկությունն ու պատանեկությունն է հիշում հայրիկը՝ Արթուրը: 
 
Նրա խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներին հավասար ուշադրություն էր հատկացնում, բայց իր համար առաջնային տեղում սպորտն էր: «Խոստացել էր զորացրվելուց հետո շարունակել մարզումները: Զորամասում ազատ ժամերին մարզադահլիճ էր հաճախում, տղաներին էլ՝ հետը տանում, կարծես նրանց մարզիչը լիներ»: Որդու բնավորության մասին խոսելիս նշում է՝ ընկերասեր էր, ազնիվ ու բարի: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ կիսամյակ է հասցնում ուսանող լինել, իսկ 2019 թ.-ի հունվարի 25-ին զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության, ասաց. «Չեմ ուզում հետ ընկնել իմ հասակակիցներից: Կծառայեմ, կգամ, կշարունակեմ ուսումս»: Ծառայության վեցերորդ ամսում սերժանտի կոչում ստացավ: Կարգապահ էր, հետևողական, ամեն ինչ իր տեղում պետք է լիներ: Հարգված էր թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորների կողմից: Վստահաբար, ծառայության ընթացքում նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի տրտնջացել, չի բողոքել»:
 
Բայց պատերազմը փոխեց նաև Կարենի կյանքի ընթացքը: Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում է եղել: Մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, Շուշի: «Երբ պատերազմն սկսվեց, նա հերթապահ էր: Այնտեղից միանգամից իրենց տարել են Խոջալու: Երկու օր մնում են այնտեղ, հետո տեղափոխում են Կարախամբեյլի գյուղ՝ Հադրութի ներքևի հատված: Մինչև հոկտեմբերի 24-25-ը մնում են այնտեղ: Թեժ մարտեր են եղել, մահից են պրծել: Ասում էին՝ գիշերը խրամատ էին փորում, ցերեկը՝ կռվում: Այդ խրամատներում նկարվել են, նկարները կան: Հետո, երբ Հադրութը հանձնեցին թուրքերին, իսկ Հադրութը հանձնել են, չեն գրավել, այդ ժամանակ իրենց տեղափոխել են այլ վայր՝ մի քանի օր հանգստանալու համար: Երբ մեքենաները շարժվել են, մեքենաների կանգնած վայրում վայրկյանների տարբերությամբ «սնարյադ» է պայթել: Ստացվում է, որ ինչ-որ պատահականությամբ տղաները ողջ են մնացել: Իրենց զենք էին տվել, Կարենին՝ հակատանկային նռնականետ, գնդացրորդ է եղել: Հետո տղաներին տեղափոխել են Քարինտակ:
 
Այնտեղ էլ ահագին կռիվ են տվել թշնամու դեմ: Լինում էր, որ կրակոցների ձայնը լսում էինք հեռախոսով: Անջատում էր, որոշ ժամանակ հետո զանգում ու ասում՝ մահից պրծանք»: Կարենը ծնողներին միայն մեկ բան է ասել՝ ամեն ինչ լավ է, երբ անգամ փրկվել է մահից մի քանի անգամ, երբ աննկարագրելի դժվարությունների միջով է անցել: Հադրութում թշնամու տանկ է ոչնչացրել, այդ կերպ ընկերոջ վրեժը լուծել: Քարինտակում թեժ մարտից հետո, կրկին մահից փրկվելով, ընկերոջն ասել է՝ նորից եմ ծնվել: «Քարինտակում գիշերային սարքերով նկատում են, որ թուրքերը գալիս են, վեց հոգով իրենց սպայի հետ գնում են դեպի Ստեփանակերտ իջնող ճանապարհը: Երկու օր կարողանում են ինչ-որ տեղ թաքնված մնալ, զորամասից իրենց ասել են՝ գալու ենք ձեզ տանենք հանգստանալու, բայց չեն տարել: Խաբել, պահել են այդտեղ, հետո նորից տարել Քարինտակ՝ երևի թե ավելի բարձր հատված: Նոյեմբերի 5-ին, երբ Քարինտակը հանձնած և զորքը դուրս բերած են լինում, իրենց սպաներից մեկն ասում է՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ: Կարենենք արձագանքում են, որ հրաման չեն ստացել հեռանալու:
 
Այնտեղից տարել են Շուշի, այսպես նշեմ՝ ներքևի խաչմերուկի մոտ: Նոյեմբերի 5-ին, 6-ին մնացել են այդտեղ: Նոյեմբերի 7-ին Շուշիի վերևի ճանապարհը բացված է եղել, և թշնամին արդեն այդտեղ է եղել: Այդ օրն առավոտյան 7-ին խոսեցի իր հետ: Երբեք չդժգոհեց, ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բանն էլ լավ չի եղել: Առավոտյան զանգից հետո որքան զանգում էինք, անջատում էր, անհասանելի էր, կռվի մեջ էին: Հիմա մտածում եմ, որ դիտմամբ չէր պատասխանում զանգերին, պատասխաներ՝ ի՞նչ ասեր: Կարենն արդեն վիրավոր է եղել: Փորձել են ներքևից դեպի վերև բարձրանալ, այդ ժամանակ ընկերները զոհվել են: Կարենն ու տղաներից մեկը վիրավոր վիճակում կարողացել են թաքնվել: Կարենս ոտքի վիրավորում էր ստացել, ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը: Նա երեք տեղից է վիրավորում ունեցել, ընկերը՝ մեկ»: Հայրիկը չի կարողացել տեսնել որդու զոհվելու վայրը, չի կարողացել մի պարզ պատճառով. 44-օրյա պատերազմը դեռ չավարտված, Շուշին այլևս թշնամու տիրապետության տակ էր: Կարենն ու ընկերը բարդ որոշում են կայացնում:
 
Կանխատեսելով, որ գուցե գերության մեջ հայտնվեն, վերջին փամփուշտներն օգտագործելով՝ նոյեմբերի 7-ին անմահանում են Շուշիի մատույցներում: «Թուրքն իրենց ձեռք չէր տվել: Իր զինվորական գրքույկը, որից մինչև հիմա անգամ իր սիրելի օծանելիքի հոտն է գալիս, թղթերը, հեռախոսները, ամեն ինչ իր մոտ էր մնացել»: Շուշիի չլինելիությունը՝ հանձնում կանվանեք դա, թե գրավում, մինչ օրս բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս: Կարենի պատմությունն էլ, որում նաև Շուշիի բերդաքաղաքն է կարմիր թելով անցնում, էլի բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Սպան, որը, Կարենի հայրիկի խոսքերով, լքել է զինվորներին, հետո կապ է հաստատել տղաների հետ, որ հեռանան այդ տարածքից: Բայց ինչպե՞ս լքեին այդ տարածքը, երբ արդեն վիրավոր են եղել: Կամ՝ զորամասի հրամանատարը, որը դեռևս նոյեմբերի 5-ին պետք է մեքենա ուղարկեր տղաների հետևից ու չի ուղարկել: Հարցերի հարցն է, թե ինչպե՞ս թշնամին հայտնվեց Շուշիում:
 
«Ես հրետանիում եմ ծառայել, Շուշիի ճանապարհներն անգիր գիտեմ: Ինչպե՞ս կարող էր թշնամին հայտնվել Շուշիի վերևի հատվածում»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: Կարենը կրտսեր քույրիկ և եղբայր ունի, որը ծնվել է նրա զոհվելուց հետո: «Փոքր Կարենս, կարծես, բոլորի կատարելագործված տեսակը լինի: Մանկապարտեզ է հաճախում, արդեն աչքի է ընկնում իր աշխուժությամբ ու ճարպկությամբ: Աղջիկս, Կարենս ուժ են տալիս, որ ապրենք: Միշտ ասում եմ՝ սրտիս հիսուն տոկոսն ուրախություն է, հիսուն տոկոսը՝ տխրություն, այդ կերպ եմ ապրում: Փոքր տղաս բոլորիս ժպիտ է պարգևում, ուրախացնում, բոլորս իրենով ենք ապրում: Իհարկե, Կարենս մնում է Կարեն: Նա հարգված էր Ագարակում, քայլում էր, բոլորը նայում էին հետևից: Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր: Կարենը փոքր տարիքից է մեքենա վարել: Հիմա բոլորն են պատմում՝ ոչ մեկին չի թողել ճանապարհին: Բարի սիրտ ունեցող տղա էր»:
 
Հ. Գ. - Սերժանտ Կարեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է