Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ. ՀայաՔվե
ԲԼՈԳԲաքվում ընթացող COP29 գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցում, բայց Հայաստանի մասին հիշատակումներից միջացառման բացման արարողությունը զերծ չի եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք «թղթի վրա են մնացել 30 տարի», բայց հիմա կյանքի են կոչվել։
Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ։ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը ներկայացվել է որպես «պատմական հաղթանակ», արցախցիներին սովի մատնելն ու բռնի տեղահանելն էլ իբր «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում»։
Գագաթնաժողովին ներկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու գագաթնաժողովին ներկա մի շարք «ժողովրդավար» երկրների առաջնորդներ լռել ու աչք են փակել Ալիևի լիրիկական զեղումների վրա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



