Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ. ՀայաՔվե
BLOGԲաքվում ընթացող COP29 գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցում, բայց Հայաստանի մասին հիշատակումներից միջացառման բացման արարողությունը զերծ չի եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք «թղթի վրա են մնացել 30 տարի», բայց հիմա կյանքի են կոչվել։
Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ։ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը ներկայացվել է որպես «պատմական հաղթանակ», արցախցիներին սովի մատնելն ու բռնի տեղահանելն էլ իբր «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում»։
Գագաթնաժողովին ներկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու գագաթնաժողովին ներկա մի շարք «ժողովրդավար» երկրների առաջնորդներ լռել ու աչք են փակել Ալիևի լիրիկական զեղումների վրա։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



