ՕԵԿ մամուլի խոսնակը հաստատեց Արթուր Բաղդասարյանի նոր պաշտոնի մասին տեղեկատվությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Հրապարակ» թերթը տեղեկատվություն տարածեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ընտրվել է ռուսական «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ:
Past.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն ասաց. «Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»: Նշենք, որ բանկը հանդիսանում է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ռուսաստանյան մասնաճյուղի իրավահաջորդը:
Հիշեցնենք նաև, որ 2015-ի մարտին էլ տեղեկություն տարածվեց, որ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



