Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, այն մեծ արագությամբ գլորվում է ներքև: Դա փաստում են վերջին շրջանի ցուցանիշները՝ կապված և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության հետ: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող կրթական տարին, նման կարծիք է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշում է՝ հանրակրթության ոլորտում շարունակվեց, այսպես կոչված, ուսուցիչների ատեստավորման գործընթացը: «Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ատեստավորմամբ հետաքրքրված է ուսուցիչների ոչ ավելի, քան տասը տոկոսը, և նրանց մեծ մասը չի կարողանում հեշտությամբ հաղթահարել սուբյեկտիվ տեստերը և ունենալ որոշակի հաջողություններ, մասնավորապես՝ կապված աշխատավարձի բարձրացման հետ։ Ողջ տարվա ընթացքում այդ գործընթացը հանգեցրեց նրան, որ ամբողջ ուսուցչական համակազմի առավելագույնը 0,5 տոկոսը կարողացավ իր աշխատավարձը բարձրացնել և հասցնել առնվազն 300 հազար դրամի: Սա էական ազդեցություն չունի կրթական համակարգի վրա: Մյուս կողմից՝ բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի դուրս եկան կրթական համակարգից՝ էլ ավելի վատթար վիճակ ստեղծելով համակարգում: Եթե չունենք ուսուցիչներ, չենք կարողանում համապատասխան կրթություն ապահովել մեր երեխաների համար, ապա դա իր հետևից բերելու է ավելի վատ հետևանքներ: Այդ երեխաները մեծանում են առանց գիտելիքների, բուհերի ընդունելության քննությունները ցույց են տալիս, որ նրանց գիտելիքները բավարար չեն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, ընդ որում՝ հատկապես մանկավարժական մասնագիտությամբ: Դա էլ իր հերթին բերում է նրան, որ մանկավարժների թիվը էլի պակասում է, որովհետև այդ մասնագիտություններով շրջանավարտներ չունենք: Այդ փակ շղթան ամեն տարի կրկնվում է»,-ընդգծում է փորձագետը:

Հավելում է՝ շատ կարևոր է բարձրաձայնել արժեքային այն տրանսֆորմացիայի մասին, որ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում: «Մի քանի առարկաներ ուղղակի դուրս մղվեցին հանրակրթությունից, օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը», «Հայոց պատմությունը» դարձավ «Հայաստանի պատմություն»: «Նոր չափորոշիչների» ընդունումն էական ազդեցություն ունեցավ հատկապես հումանիտար, հասարակագիտական ուղղությամբ առարկաների վրա, և այստեղ շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին: Հիշենք տարրական դասարանի դասագրքերը, որտեղ Հայաստանի դրոշն էին այրում, մի ուրիշ դասագրքում ադրբեջանական հեքիաթներ էին մեջբերում: Այս տարին աչքի ընկավ նաև նրանով, որ որոշ դասարաններ որոշ առարկաներից ընդհանրապես դասագրքեր չունեն, և այդպես շարունակում են իրենց ուսումը: Օրինակ՝ 10-րդ դասարանում «Պատմության» դասագիրք չկա որևէ դպրոցում և այդպես էլ չի լինելու ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Սա միակ օրինակը չէ, տասից ավելի դասագիրք դպրոց «չմտավ»: Սա փաստում է այն մասին, որ մեզ մոտ հանրակրթության ոլորտը գլորվում է ներքև:

Դա են փաստում նաև այն արդյունքները, որոնք ունեցանք. Հայաստանում տասը տարեկանների առնվազն մեկ երրորդը, ընդ որում՝ դա լավացված ցուցանիշ է անցած տարվա համեմատ, ֆունկցիոնալ անգրագետ է: Անցած տարի երկու երեխայից մեկն էր ֆունկցիոնալ անգրագետ, այս տարի իբր ցուցանիշները լավացան՝ դառնալով երեքից մեկը: Լիազոր մարմնի ներկայացուցիչը, ղեկավարը նույնիսկ պարծենալով են ասում՝ տեսեք, թե ինչպիսի ձեռքբերում ունեցանք, բայց չեն ասում, որ երեք երեխայից մեկն ուղղակի անգրագետ է: Սա այնքան մեծ ցավ է այն ժողովրդի համար, որը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով ունեցել է մեծանուն գիտնականներ, մշակութային գործիչներ և այլք: Իսկ հիմա այս ցուցանիշներով՝ մեկ երրորդ անգրագիտությամբ երեխաների հետ թող կառուցեն իրենց երազած ապագան»,-նշում է Մխիթարյանը՝ ամփոփելով հանրակրթության ոլորտի հետ կապված իր առանցքային մտահոգությունները:

Հաջորդիվ անդրադառնում ենք բուհական համակարգին: Անցնող տարում քննարկման առանցքում էր «Ակադեմիական քաղաքը»: Կրթության փորձագետն ընդգծում է՝ բուհական կրթության վերաբերյալ տիրապետող էին բարձրագույն կրթության դիպլոմ չունեցողի ճառերը և «Ակադեմիական քաղաքի» ներկայացումը: «Այն հիմա անվանում են «Նյու Վասյուկի» Երևանի մոտ: Այդպիսի «ներկայացումներ» եղան մի քանի բուհերում, որոշ, այսպես ասած, մտավորական դասախոսների կողմից իբր հավանության արժանացավ այդ գաղափարը: Բայց հողի վրա որևէ առաջընթաց չկա: Անցած տարի ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, այն շարունակեց աշխատել ուռճացված աշխատակազմով և բարձր աշխատավարձերով, բայց արդյունք չունեցանք: Հակառակը՝ «Ակադեմիական քաղաքի» քողի տակ շատացան խոսակցությունները բուհերի կրճատման, գիտական կազմակերպությունների հետ միավորման վերաբերյալ, որոնք բնավ չեն նպաստում բարձրագույն կրթության համակարգում առաջընթացին, ընդհակառակը՝ դրանք արգելակում և խոչընդոտում են այն:

«Վերևից», այսպես ասած, հրաման կա, որ բուհերի ենթակառուցվածքների հետ կապված որևէ փոփոխություն չպետք է արվի, մինչև այդ բուհերը միավորվեն: Բոլորը, ըստ էության, սպասողական վիճակում են հիմա: Նույնը կատարվում է Գիտությունների ազգային ակադեմիայում, այստեղ ևս բոլորը խոսում են գիտական կազմակերպությունների միավորման, իրենց գործունեության դադարեցման կամ ակադեմիայի՝ համակարգից դուրս հանելու մասին: Քանի որ խոսակցության մակարդակով որևէ արդյունք չկարողացան գրանցել, որոշեցին գնալ մյուս ուղղությամբ, որով սովորաբար գնում է այսօրվա կառավարությունը: Դա օրենք ընդունելն է կամ օրենքում համապատասխան փոփոխություններ անելը՝ «օրենքով ենք անում» բառակապակցությունն արտասանելու համար: Մշակվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որն ավելի վատն էր, քան նախկինում գոյություն ունեցողը: Այն հավանության արժանացավ Ազգային ժողովի կողմից, բայց Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական: Այս վատ նախագծով հեղինակները ներկայացնում են այն կրթական և գիտական համակարգը, որն ունենալու է Հայաստանը՝ որպես ծառայություններ մատուցող երկիր, որին ընդհանրապես պետք չէ բարձրագույն կրթություն, առավել ևս՝ գիտություն: Պետք է ընդամենը ծառայություններ մատուցենք զբոսաշրջիկներին, Հայաստանի վրայով արևելքից արևմուտք և հակառակը երթևեկողներին: Խոսք չկա բարձր ինդուստրիալ տնտեսության, արդյունաբերության, գիտության մասին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Փաստում է՝ սպասելիքներ ներկա կառավարությունից կամ այն մարդկանցից, որոնք որոշումներ կայացնող են այսօրվա կրթության համակարգի ուղղությամբ՝ դա լինի հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը, թե գիտությունը, չենք կարող ունենալ: «Իրավիճակը կարելի է գոնե կայունացնել, մի քիչ շտկել միայն այն պարագայում, երբ փոխվեն որոշում կայացնողները: Նրանք պետք է կրթության ոլորտում որոշակի հետագիծ ունեցած մարդիկ լինեն, պետք է բարձրացնել որոշումների կայացման կոմպետենտության մակարդակը, որպեսզի կարողանանք որոշակի փոփոխություններ ունենալ և արձանագրել հաջորդ տարվա ընթացքում: Սա է իմ միակ ցանկությունը և նաև պայքարի ուղին, որովհետև հասկացանք՝ ուրիշ ձևով՝ համոզելով, անընդհատ խոսելով, ցույց տալով ուղիները, նույնիսկ նախագծեր մշակելով և ներկայացնելով, որևէ արդյունք, ցավոք, չենք կարողանում գրանցել: Միակ ելքը մնում է որոշում կայացնողներին փոխելը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն