Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկիս ծնվելուն շատ ենք սպասել: Երբ նա ծնվեց, մեծ աղջիկս տասը տարեկան էր, փոքրը՝ ութ: Խելացի, ինքնուրույն երեխա էր, ժիր ու ճարպիկ, ընկերասեր: Սիրված էր, ամբողջ ընտանիքն իրեն փայփայում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետան՝ Նարեկի մայրիկը:
 
Հիշում է՝ Գառնիում՝ Ազատ գետում որդին սիրում էր ձուկ բռնել, լողալ, ոտքով երկար ճանապարհ քայլել: «Լիարժեք ապրում էր իր մանկությունն ու պատանեկությունը»: Մայրիկի խոսքով, որդին սիրով է մանկապարտեզ հաճախել:
 
«Ընկերանում էր բոլորի հետ, կռվարար չէր, դեռ փոքրուց կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել: Մանկապարտեզից հետո սկսեց հաճախել Գառնիի հիմնական դպրոցը: Լավ էր սովորում, մինչև դպրոցն ավարտելն ամեն տարի գովասանագիր է ստացել: Իններորդ դասարանում ճանաչվել է «Տարվա լավագույն աշակերտ»: Օլիմպիադաների է մասնակցել մաթեմատիկայից, գրականությունից, հանրահաշվից ու երկրաչափությունից»: Դպրոցին զուգահեռ Նարեկը հաճախել է ըմբշամարտի, մրցումների մասնակցել և մրցանակային տեղեր նվաճել: Բայց պրոֆեսիոնալ սպորտն իր տեղը զիջել է կրթությանը. Նարեկի համար այն առաջնային էր: «Պատմություն էր սիրում, գրականություն, անգլերեն: Սիրում էր կարդալ: Միշտ հպարտությամբ ենք դուրս եկել ծնողական ժողովներից: Ուսուցիչները շեշտում էին՝ Նարեկը դպրոցի լավագույն աշակերտներից է, նրանից պետք է օրինակ վերցնեն»: Դպրոցն ավարտելուց հետո Նարեկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, բայց ուսանող լինել չի հասցնում: «Որոշել էր նաև հաշվապահություն ուսումնասիրել: Նպատակներն ու երազանքները շատ էին: Միշտ ասում էր՝ ծաղկուն Հայաստանում ենք ապրելու, մեր երկրից լավ տեղ չկա»:
 
2021 թ.ի հունիսի 29-ին Նարեկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայել է Քանաքեռի զորամասում, այնուհետև տեղափոխվել Վարդենիս: «Ուզում էր շուտ մեկնել ծառայության: 44-օրյա պատերազմից հետո էր: Նարեկն «ապրեց» այդ պատերազմը: Գիտեմ, որ մասնակցել է տարբեր հավաքների, բնականաբար, իրեն ռազմաճակատ չէին տանի, բայց պատրաստ էր դրան: Պատերազմի ժամանակ մեր գյուղում էլ զոհեր ունեցանք, միշտ այցելում էր պանթեոն: Անկախ ամեն ինչից, ուրախ է մեկնել ծառայության: Կարծես ինչոր պարտք ուներ տալու, հոգու խորքում ինչոր անելիք ուներ, զգում էի դա»: Մայրիկը պատմում է՝ ծառայության ուսումնական ամիսների ավարտից հետո որդուն տեղափոխել էին Վարդենիս, որտեղ մեկ գիշեր մնալուց հետո դեկտեմբերի 28-ին նա Սոթքի մարտական դիրքում էր: «Քանաքեռում քննությունները գերազանց հանձնելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով Նարեկին տեղափոխեցին: Դժվարությունները շատ էին՝ հիմնականում եղանակային պայմաններից ելնելով: Փոքրիկ կացարան ունեին, երեք հոգով էին: Դիտակետը վստահվեց Նարեկին, հսկում էին Վարդենիսի և Սոթքի ամբողջ սահմանագիծը: Ասաց՝ պետք է հսկեմ հակառակորդի շարժը: Ամիսներով զորամասում չէր լինում, երկուերեք ամիսը մեկ իջնում էին, մնում 15 օր, հետո բարձրանում հերթափոխի: Բայց չէր տրտնջում: Գիտեի, որ առաջնագծում է ծառայում, բայց Նարեկս միշտ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր:
 
2022 թ.ի փետրվարին արձակուրդ եկավ: Լավ տրամադրություն ուներ, երբեք ոչնչից չի բողոքել: Օգոստոսին մի քանի օրով զորամասում էր: Գնացինք իր մոտ, օգոստոսի 15-ին մեկ օրով արձակուրդ ստացավ, այդ օրը մեր ամբողջ ընտանիքով այնքան լավ ժամանակ անցկացրեցինք Սևանի ափին: Նարեկս ջրից դուրս չէր գալիս, կարոտն առավ մեզանից, բնությունից, ջրից: Որքան ուրախ օր էր, երանի այն չվերջանար»: Սեպտեմբերի 13-ին հարձակում սկսվեց մեր երկրի սահմանների վրա: «Ամբողջ օրը, նաև դրանից առաջ չզանգեց: Վստահ եմ՝ գիտեր, որ հարձակում է լինելու: Ծանր օրեր ապրեցինք, բայց գոնե իր ձայնը լսում էի, թող շարունակեր ծառայել, բայց կարևորը ձայնը լսեի: Իր ընկերներից էլ զոհվեցին, մի քանի օր չէր կարողանում խոսել, տղաների անունները տալ, ուզում էր, որ նրանց մասին բոլորն իմանային»:
 
Նարեկի մարտական ուղին փաստում է. «2022 թ. սեպտեմբերի 13ի մարտական գործողությունների ժամանակ կրտսեր սերժանտ Բաղդասարյանը գտնվել է թիվ N մարտական դիրքում, որտեղ էր նաև Դ-30 ՀԴՆ-ի 1-ին ՀրՄ-ի-դիտակետը, ապահովել է հուսալի կապը և հայտնաբերած նշանակետերի մասին ժամանակին զեկուցել է ըստ վերադասության, ինչի շնորհիվ հրետանային միջոցները ճիշտ և ժամանակին կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ»: 2023 թ. հունվարին տիկին Սվետան կորցնում է մայրիկին, այդ ժամանակ Նարեկը մի քանի օրով արձակուրդ է գալիս:
 
«Այնքան փոխված էր, ավելի հասունացած, իր աչքերին նայելիս այլ զգացողություններ էին. սեպտեմբերի 13-ին շատ բան էր տեսել և կարծես պատասխանատվություն ունենար, որ ինչոր կարևոր գործ պետք է անի: Հունվարի վեցին իր 20-ամյակն էր, մի փոքր նշեցինք, որքան էլ վշտի մեջ էինք: Հետո իրեն ճանապարհեցինք, կրկին բարձրացավ դիրքեր»: 2023 թ. մայիսի 10ին Նարեկը զրուցում է մայրիկի հետ, տիկին Սվետան ասում է՝ որդին անտրամադիր էր, գիտեր, որ սահմանին կուտակումներ կան: «Հորեղբոր տղաների հետ էր խոսել, ասել՝ քանի գիշեր է՝ չեմ քնում: Նարեկիս 47 օր էր մնացել, որ զորացրվեր: Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հարձակում է սկսվում: Նարեկն ու ընկերներն իրենց դիտակետում էին, հաշվարկներ է կատարել, թույլ չեն տվել թշնամու առաջխաղացումը: Զանգահարեցի, ասաց՝ մա՛մ, զբաղված եմ, պիտի հսկեմ: Զգում էի, որ լարված է: Բոլորին զանգել էր, ասել, որ ամեն ինչ լավ է: Հետո լրատվամիջոցներից իմացանք, որ Սոթքի ուղղությամբ հարձակում է:
 
Թշնամին իրենց կացարանն ամբողջությամբ ոչնչացրել էր, տղաները խրամատում էին եղել: Մայիսի 12-ին զրուցեցինք, ասաց՝ ամեն ինչ հանդարտ է: Բայց այդ օրն ավելի ուժեղ հարձակում է եղել: Երեք հոգով իրենց դիտակետում են եղել: Երկու ընկերոջն ասել է՝ հետ գնացեք, պատսպարվեք: Նարեկս շարունակել է իր հաշվարկները՝ եթե հաշվարկները ճիշտ չանենք, բոլորիս կյանքը վտանգի տակ է, իմ դիտակետը թողնել չեմ կարող, իսկ ինձ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր, գալու եմ: Մեզ ասացին՝ եթե Նարեկը ցանկանար, հետ կգնար, բայց նա գիտակցված որոշում է կայացրել, զոհել է իրեն, որ ընկերները փրկվեն: Երկու ընկերները վիրավորում էին ստացել, իսկ բեկորային հարվածը Նարեկն իր թիկունքին էր վերցրել: Տղաներն ասացին՝ Նարեկը մեզ փրկեց»:
 
Նարեկն անմահանում է մայիսի 12-ին Սոթքի թիվ N դիրքում, որտեղ նրա հիշատակին խաչքար է կանգնեցվել: Նարեկը հարգանք է վայելել հրամանատարության և զինակից ընկերների շրջանում, եղել է կարգապահ զինծառայող: Այդ մասին փաստում է նաև նրա մարտական ուղին. «Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում` որպես Դ-30 ՀԴՆ-ի 1-ին հրետանային մարտկոցի կապի ջոկի հրամանատար: Մշտապես տիրապետել է իր ֆունկցիոնալ պարտականություններին և իր առջև դրված մարտական խնդրին: Իրականացրել է մարտական հերթապահություն առանց որևէ խախտումների և խնդիրների, իր առջև դրված մարտական խնդիրները կատարել է գերազանց: Բարձր մակարդակով իրականացրել է հակառակորդի հետախուզություն և ուղղորդել է հրետանու կրակը, ինչի արդյունքում հակառակորդը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը»:
 
Ապրելու ուժի մասին: «Աղջիկներս երեխայի էին սպասում, բայց Նարեկս չիմացավ, որ կրկին քեռի է դառնալու: Նարեկիս քույրերը մեկ ամսվա տարբերությամբ երեխաներ ունեցան: Նրանք են ինձ ուժ տալիս ապրելու: Հինգ թոռնիկ ունեմ՝ երկու տղա և երեք աղջիկ: Հավատս չի գալիս, թե այս ինչ եղավ մեզ հետ, Նարեկիս հետ, մեր այսքան լուսավոր տղաների հետ: Նարեկս շատ էր սիրում կյանքը: Մարդասեր էր, մարդու մեջ միշտ ամենալավն էր տեսնում: Նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է»:
 
Հ. Գ. Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Նարեկ Բաղդասարյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գառնիի պանթեոնում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են