Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտ կանուխ, մի պահ շեղվելով իր բանտային կյանքի հիշողություններից, Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Արցախի հիմնախնդրի բովանդակության մասին: Բացահայտ մանիպուլ յացիոն, փաստական և բովանդակային կեղծումներով լի գրառում:
 
«1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
 
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,-գրել է նա:
 
 
Սկսենք այս ոչ երկար գրառման մեջ Փաշինյանի թույլ տված փաստական, մեղմ ասած, սխալներից: Առաջինը՝ «բանակցային գործընթացը» ոչ թե մեկնարկել է 1994 թ. հրադադարից հետո, այլ դեռևս 1991 թվականին՝ ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ, և իր որոշակի արտացոլումն է ստացել նշված թվականի սեպտեմբերի 23ին Ժելեզնովոդսկում ԼՂԻՄ-ի հարցով ստորագրված ռուս-ղազախական ծրագրում:
 
Երկրորդը՝ եթե նույնիսկ «բանակցային գործընթացի» հիմք վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապա էլի Փաշինյանը սխալ է, երբ հրադադարի կնքումն է համարում բանակցային գործընթացի մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին:
 
Երրորդը՝ 1994 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն իսկ հենց բանակցային գործընթացի որոշակի հետևանք է, այլ ոչ թե «բանակցային գործընթացի» մեկնարկ, ինչպես թյուրիմացաբար կարծում է (կամ՝ գիտակցաբար խեղաթյուրում է) Նիկոլ Փաշինյանը՝ դրանով մոլորեցնելով նաև այլոց:
 
Չորրորդը՝ կոնկրետ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է «Բիշքեկյան արձանագրության» հիման վրա, մայիսի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ռուսաստանի միջնորդական առանցքային դերակատարմամբ: Բանակցություններ, որոնց լիիրավ մասնակիցներն են եղել չճանաչված ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք նմանապես ստորագրել են հրադադարի փաստաթուղթը:
 
Սա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման մեջ առկա փաստական կոպիտ սխալներին (կրկնում ենք՝ մեղմ ասած): Սահուն անցնենք Փաշինյանի բացահայտ ստերին՝ շարունակելով մեր վերջին դիտողությունից: Հինգերորդը՝ եթե (ինչպես Փաշինյանն է պնդում) «հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու հաղթանակած Արցախի հաղթանակած ներկայացուցիչները կմասնակցեի՞ն նման «բանակցության», կստորագրեի՞ն նման թուղթ, ու, առհասարակ, եթե «Ադրբեջանի կազմ վերադառնալն» էր բովանդակությունը, էլ որպես ո՞վ կամ որպես ի՞նչ էին հրադադարի փաստաթուղթն ստորագրում նաև ԼՂՀ ներկայացուցիչները:
 
Գանք 1994-2018 թթ. բանակցային գործընթացին: Այստեղ ևս Փաշինյանի ստախոսությունն այնքան ակնհայտ է, որ դա վայրկենապես է հերքվում:
 
Նախ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ամբողջ գործընթացում հայկական կողմերի ելակետային ու անսակարկելի մոտեցումը եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի փաստացի (դե ֆակտո) իրացումը իրավական առումով (դե յուրե) ամրագրելը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
 
Բացի այդ, «բանակցային գործընթացում» հատկապես 1998-ից հետո հայկական կողմերի համար չէր կարող լինել ու չի եղել այդպիսի «բովանդակություն», որի իմաստը... Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Ախր, բանակցված տարբերակների բովանդակություններն էլ վաղուց հրապարակված են ու հանրահայտ: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա էլ խարսխված էր բանակցային գործընթացը, մինչև իշխանության չեկավ Փաշինյանն ու չսկսեց վերելակներում ու գաղտնի բանագնացների միջոցով «բանակցել» իր «զրոյական կետից»՝ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում: Այո, «մադրիդյան սկզբունքներում» նշվում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին», բայց նախ՝ միայն այդ շրջանների, հետո՝ սահմանվում էր «Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Արցախին կապող միջանցք», իսկ որ ամենից կարևորն է՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», պարզ ասած՝ հանրաքվեով: Ու այս բովանդակության ո՞ր կտորն է «Լեռնային Ղարաբաղը (Արցախ բառն էլ է վախենում արտասանել, գրել) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ոչ մի կտորը, նկատենք:
 
Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):
 
«Բացառապես ներքաղաքականի» մասին փաշինյանական խոսույթն ընդհանրապես չենք դիտարկի, քանզի դրանով, նման շահարկումներով կարկառուն զբաղվողներից մեկը հենց ինքն է եղել թե՛ խմբագրական, թե՛ պատգամավորական, թե՛ մանավանդ վարչապետական գործունեության շրջանում:
 
Իսկ նրա դիտարկվող գրառման վերջնամասն ընդհանրապես ցինիզմի գրավոր «հուշարձան» է: Թողնենք նրան՝ իր «հայրենասիրության մոդելի» հորձանուտում, մանավանդ, որ ակտիվ օգտատերերը բավականին «նախշազարդ» մեկնաբանություններ այդ գրառման ներքո լիուբոլ արել են: Գործնականում նրա այդ «միտքը» ևս մեկ արտացոլումն է իր այն աններելի հայտարարության, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:
 
Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում, թե՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: Բա նրա՞նց ինչու չի բացատրել: Լավ, իսկ երբ իրեն ուղիղ մեղադրում էին, որ իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի թուրքին, ինչո՞ւ էր այդպես կատաղում, բորբոքվում, սրտիկավիրակապված ձեռքով հագի շորերը պատառոտելու շարժումներ անում, թե՝ «ժողովո՜ւրդ, ես դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են... ժողովո՜ւրդ, հենց բան պայմանավորվեմ, կգամ ու ձեզ կասեմ...»:
 
Թե՞ հեղափոխական մորուսի հետ այդ ամենի հիշողությունն էլ է «սափրվել»: Հա, բայց մենք հո դեռ կանք, մենք էլ հո ընտրողական «հիշողությամբ» չենք տառապում:
 
Լավ, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը ասում ստեր, որոնք վայրկենապես են հերքվում: Իրականում շատ պարզ է ամենը. դա քարոզչական տեխնոլոգիա է. ասվում է բացահայտ սուտ՝ հաշվարկով, որ դա քննարկման առարկա դառնա, ձևավորվեն ասվածի կողմնակիցներ ու հակառակորդներ, շրջանառեն այն, ու դա հնարավորինս արծարծվի: Փաստորեն, ստացվում է, քանզի մենք էլ քննարկման առարկա դարձրեցինք: Բայց և մյուս կողմից՝ անտեսել այսքան ակնհայտ ստերն անտեսելը, դրանց չանդրադառնալն էլ բանի նման չէ...
 
Հ.Գ.- Ամենից կարևորը. հիմա ինչ էլ ասի Փաշինյանը, անջնջելի ու անբեկանելի փաստն այն է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում (2022 թ. հոկտեմբերի 6, Պրահա), այդ ինքն է հրապարակավ ուրացել Արցախը: Սա է փաստը, իր դեպքում՝ նաև խարանը:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Վենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Վենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին