Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտ կանուխ, մի պահ շեղվելով իր բանտային կյանքի հիշողություններից, Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Արցախի հիմնախնդրի բովանդակության մասին: Բացահայտ մանիպուլ յացիոն, փաստական և բովանդակային կեղծումներով լի գրառում:
 
«1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
 
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,-գրել է նա:
 
 
Սկսենք այս ոչ երկար գրառման մեջ Փաշինյանի թույլ տված փաստական, մեղմ ասած, սխալներից: Առաջինը՝ «բանակցային գործընթացը» ոչ թե մեկնարկել է 1994 թ. հրադադարից հետո, այլ դեռևս 1991 թվականին՝ ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ, և իր որոշակի արտացոլումն է ստացել նշված թվականի սեպտեմբերի 23ին Ժելեզնովոդսկում ԼՂԻՄ-ի հարցով ստորագրված ռուս-ղազախական ծրագրում:
 
Երկրորդը՝ եթե նույնիսկ «բանակցային գործընթացի» հիմք վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապա էլի Փաշինյանը սխալ է, երբ հրադադարի կնքումն է համարում բանակցային գործընթացի մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին:
 
Երրորդը՝ 1994 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն իսկ հենց բանակցային գործընթացի որոշակի հետևանք է, այլ ոչ թե «բանակցային գործընթացի» մեկնարկ, ինչպես թյուրիմացաբար կարծում է (կամ՝ գիտակցաբար խեղաթյուրում է) Նիկոլ Փաշինյանը՝ դրանով մոլորեցնելով նաև այլոց:
 
Չորրորդը՝ կոնկրետ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է «Բիշքեկյան արձանագրության» հիման վրա, մայիսի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ռուսաստանի միջնորդական առանցքային դերակատարմամբ: Բանակցություններ, որոնց լիիրավ մասնակիցներն են եղել չճանաչված ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք նմանապես ստորագրել են հրադադարի փաստաթուղթը:
 
Սա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման մեջ առկա փաստական կոպիտ սխալներին (կրկնում ենք՝ մեղմ ասած): Սահուն անցնենք Փաշինյանի բացահայտ ստերին՝ շարունակելով մեր վերջին դիտողությունից: Հինգերորդը՝ եթե (ինչպես Փաշինյանն է պնդում) «հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու հաղթանակած Արցախի հաղթանակած ներկայացուցիչները կմասնակցեի՞ն նման «բանակցության», կստորագրեի՞ն նման թուղթ, ու, առհասարակ, եթե «Ադրբեջանի կազմ վերադառնալն» էր բովանդակությունը, էլ որպես ո՞վ կամ որպես ի՞նչ էին հրադադարի փաստաթուղթն ստորագրում նաև ԼՂՀ ներկայացուցիչները:
 
Գանք 1994-2018 թթ. բանակցային գործընթացին: Այստեղ ևս Փաշինյանի ստախոսությունն այնքան ակնհայտ է, որ դա վայրկենապես է հերքվում:
 
Նախ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ամբողջ գործընթացում հայկական կողմերի ելակետային ու անսակարկելի մոտեցումը եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի փաստացի (դե ֆակտո) իրացումը իրավական առումով (դե յուրե) ամրագրելը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
 
Բացի այդ, «բանակցային գործընթացում» հատկապես 1998-ից հետո հայկական կողմերի համար չէր կարող լինել ու չի եղել այդպիսի «բովանդակություն», որի իմաստը... Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Ախր, բանակցված տարբերակների բովանդակություններն էլ վաղուց հրապարակված են ու հանրահայտ: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա էլ խարսխված էր բանակցային գործընթացը, մինչև իշխանության չեկավ Փաշինյանն ու չսկսեց վերելակներում ու գաղտնի բանագնացների միջոցով «բանակցել» իր «զրոյական կետից»՝ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում: Այո, «մադրիդյան սկզբունքներում» նշվում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին», բայց նախ՝ միայն այդ շրջանների, հետո՝ սահմանվում էր «Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Արցախին կապող միջանցք», իսկ որ ամենից կարևորն է՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», պարզ ասած՝ հանրաքվեով: Ու այս բովանդակության ո՞ր կտորն է «Լեռնային Ղարաբաղը (Արցախ բառն էլ է վախենում արտասանել, գրել) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ոչ մի կտորը, նկատենք:
 
Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):
 
«Բացառապես ներքաղաքականի» մասին փաշինյանական խոսույթն ընդհանրապես չենք դիտարկի, քանզի դրանով, նման շահարկումներով կարկառուն զբաղվողներից մեկը հենց ինքն է եղել թե՛ խմբագրական, թե՛ պատգամավորական, թե՛ մանավանդ վարչապետական գործունեության շրջանում:
 
Իսկ նրա դիտարկվող գրառման վերջնամասն ընդհանրապես ցինիզմի գրավոր «հուշարձան» է: Թողնենք նրան՝ իր «հայրենասիրության մոդելի» հորձանուտում, մանավանդ, որ ակտիվ օգտատերերը բավականին «նախշազարդ» մեկնաբանություններ այդ գրառման ներքո լիուբոլ արել են: Գործնականում նրա այդ «միտքը» ևս մեկ արտացոլումն է իր այն աններելի հայտարարության, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:
 
Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում, թե՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: Բա նրա՞նց ինչու չի բացատրել: Լավ, իսկ երբ իրեն ուղիղ մեղադրում էին, որ իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի թուրքին, ինչո՞ւ էր այդպես կատաղում, բորբոքվում, սրտիկավիրակապված ձեռքով հագի շորերը պատառոտելու շարժումներ անում, թե՝ «ժողովո՜ւրդ, ես դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են... ժողովո՜ւրդ, հենց բան պայմանավորվեմ, կգամ ու ձեզ կասեմ...»:
 
Թե՞ հեղափոխական մորուսի հետ այդ ամենի հիշողությունն էլ է «սափրվել»: Հա, բայց մենք հո դեռ կանք, մենք էլ հո ընտրողական «հիշողությամբ» չենք տառապում:
 
Լավ, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը ասում ստեր, որոնք վայրկենապես են հերքվում: Իրականում շատ պարզ է ամենը. դա քարոզչական տեխնոլոգիա է. ասվում է բացահայտ սուտ՝ հաշվարկով, որ դա քննարկման առարկա դառնա, ձևավորվեն ասվածի կողմնակիցներ ու հակառակորդներ, շրջանառեն այն, ու դա հնարավորինս արծարծվի: Փաստորեն, ստացվում է, քանզի մենք էլ քննարկման առարկա դարձրեցինք: Բայց և մյուս կողմից՝ անտեսել այսքան ակնհայտ ստերն անտեսելը, դրանց չանդրադառնալն էլ բանի նման չէ...
 
Հ.Գ.- Ամենից կարևորը. հիմա ինչ էլ ասի Փաշինյանը, անջնջելի ու անբեկանելի փաստն այն է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում (2022 թ. հոկտեմբերի 6, Պրահա), այդ ինքն է հրապարակավ ուրացել Արցախը: Սա է փաստը, իր դեպքում՝ նաև խարանը:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine