Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին բոլորից տարբերվում էր: Հիմա մտովի հաճախ եմ իր մանկություն տեղափոխվում, և բոլոր իրադարձությունները, կարծես, ֆիլմի կադրերի պես աչքերիս առաջ հայտնվեն: Շատ աշխույժ էր թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Վաչագանի մայրիկը:
 
Վաչագանը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Առաջին դասարանից սկսած՝ շատ լավ է սովորել: Պարտաճանաչ, կարգապահ աշակերտ էր: Բարձր առաջադիմությունը շարունակվեց մինչև 7-8-րդ դասարաններ, դրանից հետո «8»-եր ունեցավ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան: Առաջադիմություն ուներ շախմատում, սպորտում: Լավ ֆուտբոլ էր խաղում, բասկետբոլ: Սպորտը շատ էր սիրում»:
 
Մայրիկն ասում է՝ բանակում ծառայությունն ավարտելուց հետո որդին մտադիր էր ուսումը շարունակել Կիրառական մաթեմատիկայի բաժնում: «Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը, ասում էր՝ գնամ բանակ, գամ, հետո կտեսնեմ, թե ինչ եմ անելու»:
 
2023 թ. հունվարի 15-ին Վաչագանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Վիճակահանությամբ ընտրեց Վարդենիսը: Իրեն մոտ մեկ շաբաթով տարան Իջևանի զորամաս, այնտեղից տեղափոխվեց Արմավիրի ուսումնական զորամաս: Գերազանց հանձնեց քննությունները, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվեց Վարդենիս՝ Սոթքի թիվ N զորամաս»:
 
Վաչագանը ծառայության էր մեկնել 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմներից հետո: Արդյոք ունե՞ր մտահոգություններ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության: Ուզում էր ժամանակից շուտ հասնել բանակ: Իր ընկերներից շատերն ամառային զորակոչով մեկնում էին ծառայության, Վաչագանս հուլիսի 1-ին է ծնվել, պետք է ձմեռային զորակոչով մեկներ: Ուզում էր գնալ, դիմում գրել, որ շուտ մեկնի՝ իր ընկերների հետ: Միշտ ասում էր՝ տղան պետք է տղա լինի՝ օդում, ջրում, ցամաքում: Հունվարի 15-ին, երբ պետք է գնար, վատառողջ էր: Իրեն ասացինք՝ գնանք զինկոմիսարիատ, գոնե մեկ-երկու շաբաթով հետաձգեն, կազդուրվիր, հետո կգնաս ծառայության: Բայց չհամաձայնեց՝ թեկուզ հիվանդ, բայց կգնամ»:
 
Մայրիկն ասում է՝ որդին օրինակելի և կարգապահ զինծառայող էր: «Երբ իրեն տանում էին Վարդենիս, մի քիչ տխուր էի: Ասում էր. «Մա՛մ, իսկական տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի, որ հետո ամեն ինչ լավ լինի»: Երբ իրեն տեղափոխեցին Վարդենիս, միանգամից դիրքեր բարձրացրեցին և միանգամից առաջնագիծ: Ես անգամ զարմացա, որ ժամկետային զինծառայողներին միանգամից դիրքեր ու առաջնագիծ տարան: Սպասում էի, որ տասը, քսան օր, լավ, մեկ ամիս անց իրենց իջեցնելու են դիրքերից, բայց նման բան չեղավ: Երեք ամիս մնաց դիրքերում»:
 
Երբ հարցնում եմ ծառայությունից տպավորությունների մասին, տիկին Ռուզաննան արձագանքում է. «Ի՞նչ ենք հասկանում հայ զինվոր ասելով՝ օրինակելի վարք, կարգապահություն, հայրենասիրություն և մի շարք այլ կարևոր հատկանիշներ: Իր մոտ այս բոլոր հատկանիշները կային և գերազանց մակարդակի վրա էին: Արմավիրի ուսումնական զորամասում ավելի երկար է ծառայել: Ոչ մի բողոք չի ունեցել թե՛ ինքը, թե՛ իրենից: Լավ ընկեր ու կարգապահ զինվոր է եղել: Հետո տեղափոխեցին Վարդենիս: Շատ մոտ էր թուրքերի դիրքերին՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Միայն մեկ անգամ ասաց՝ դրանք շատ մոտ են: Ես էլ ընկերների հետ զրույցի ժամանակ, չեմ էլ հիշում, թե երբ ու ինչպես, նշել էի՝ Վաչիկս ասել է, որ դրանց դիրքերը շատ մոտ են: Ընկերներն էլ զրույցի ժամանակ այդ թեմայով խոսել էին: Տուն զանգահարեց. «Մամ, ինչի՞ ես տղաներին նման բան ասել»: Այդ մի դեպքն է եղել, որ ինչ-որ կերպ խոսել է ծառայության մասին: Դժվարություններ, իհարկե, ունեցել է, բայց երբեք որևէ հարցում չի տրտնջացել կամ նեղսրտել: Ասել էր՝ սեպտեմբերի 7-8-ին իրենց իջեցնելու են, ինձանից տաք շորեր էր ուզել: Այդ տաք շորերն առել, պատրաստել էի, որ իրեն ուղարկեի, բայց այդպես էլ մնացին...»:
 
Թշնամին 2023 թ. սեպտեմբերի 1-ին կրկին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա: Նրանց դիվերսիոն խմբին հետ շպրտելու թեժ մարտերի ժամանակ էլ Սոթքում՝ իր պահած դիրքում անմահանում է Վաչագանը: «Գրված է, որ ԱԹՍ-ի հարվածից, բայց դեպքն այդպես չի եղել։ Բեկորային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, շատ ուժեղ արնահոսություն է ունեցել: Որտեղ նա ընկած է եղել, նշանառության տակ են վերցրել և թույլ չեն տվել, որ որևէ մեկը մոտենա և օգնություն ցույց տա իրեն: Նարեկ Պողոսյանը՝ հրամանատարի վարորդը, գնացել է Վաչագանիս ներքև իջեցնելու համար, բայց կես ճանապարհին նրան էլ են թիրախավորել: Նրա անունը մահացածների ցուցակում էր, բայց հետո նա հրաշքով փրկվեց: Կարծում եմ՝ այդ պատմությունը շատերին է ծանոթ: Շատ հաճելի, ընկերասեր տղա է: Իր կյանքը չխնայելով՝ գնացել էր Վաչիկիս օգնության»: Տիկին Ռուզաննայի խոսքով, այդ օրը սահմանի տարբեր ուղղություններով երեք զոհ ենք ունեցել, այդ թվում՝ իր որդին, և մեկ վիրավոր:
 
Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 1-ին՝ իրեն վստահված դիրքում: «Վաչագանս պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Իր դիրքում վիրավոր չենք ունեցել, միայն մեկ զոհ՝ Վաչագանս: Իր հուղարկավորության օրը մեր տուն զինվորականներ եկան, նաև իր հրամանատարը: Մեզ պատմեցին, թե որքան լավ է ծառայել Վաչագանս ու ամուր պահել է իր դիրքը: Թշնամին ծանր տեխնիկայով կրակահերթ է բացել դիրքերի ուղղությամբ»: Տիկին Ռուզաննային տուժող են ճանաչել այն փաստով, որ խաղաղ պայմաններում որդին զոհվել է հակառակորդի կրակոցից: Նյութերն ուղարկվելու են Եվրոպական դատարան:
 
Ապրելու ուժի մասին: «Իր մասին անցյալով չեմ կարողանում խոսել: Ցավը սրտներումս՝ ապրում ենք մեր մյուս երեխաների՝ աղջկաս և փոքր տղայիս համար, նաև իրեն ապրեցնելու համար: Իր դպրոցում փառքի անկյուն ունի, ցավով եմ ասում, որ միայն դրան է արժանացել: Շատ շնորհալի էր, մարդամոտ, հրաշալի տղա էր: Այնքան կցանկանայի, որ գոնե իր դասարանն իր անունով կոչեին: Կամ գոնե մի խաչքար կանգնեցնեին իրեն հիշելու համար…
 
Խոսում էին հոգու գոյության մասին, չէի հավատում: Երբ Վաչիկիս տուն բերեցին, մեր տան հատակին գորգ կար փռված: Իրեն «ճանապարհելուց» հետո անկողնում չքնեցի, այդ գորգի վրա պառկեցի: Կարծես իրեն, իր տաք մարմինը գրկեի: Դա երազ չէր, իրականություն էր: Գրկեցի, կրծքիս սեղմեցի, կարծես կարոտս իրենից առա: Այն, ինչ անտանելի էր, դրանից հետո կարծես տանելի դարձավ: Կարծես Վաչագանս ինձ ուժ տվեց: Տղաս շատ աղավնիներ ուներ: Իրենից հետո երամ կազմեցին, օդ բարձրացան ու էլ չվերադարձան: Սպասում էի իրենց, բայց չեկան»:
 
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լանջիկ գյուղի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող