«Հաջողություն եմ մաղթում քեզ, ընկեր». Բուֆոնը հրաժեշտի խոսք է հղել Պիրլոյին
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը հրաժեշտի խոսքեր է հղել իր նախկին թիմակից Անդրեա Պիրլոյին:
«Մարդիկ շատ բառեր են օգտագործում քեզ հրաժեշտ տալու համար: Ես ընդամենը մեկ բառով կբնութագրեմ քեզ՝ «ընկեր»:
Հաջողություն եմ մաղթում քեզ, ընկեր: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ մենք միասին արել ենք. շնորհակալ եմ ուրախության և տխրության արցունքների համար: Շնորհակալ եմ, որ ինձ հավատալ ես սովորեցրել. հավատ անգամ առ այն, որ սպորտում շատ բան հնարավոր է, նույնիսկ եթե մնացյալն անհնար են համարում:
Ընկերն ամենաթանկ բառն է և ամենալավ բառը, որը երբևէ հորինվել է,- գրել է Բուֆոնը «Sportlobster»-ի իր էջում:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



