Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ներկայացումը կստիպի հանդիսատեսին վերանայել իր կյանքը». կայացավ «Կարմա» ներկայացման պրեմիերան

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կյանքում ամեն ինչ վերադառնում է, և ամեն ինչ ունի իր վերադարձի ճիշտ ժամը։ Դա է Կարմայի անխուսափելի օրենքը:

«Կարմա»-ն պատմություն է երեք տղամարդկանց մասին, որոնք հայտնվում են մութ իրականության կիզակետում, որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը խառնվում են իրար…

«Շունչ» թատրոնը երեկ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց արդեն 5-րդ պրեմիերան:

Թատրոնի համահիմնադիր, դերասան Սամվել Դանիելյանի խոսքով՝ հոգեբանական դրաման կստիպի հանդիսատեսին մտածել իր քայլերի, ընտրությունների և դրանց հետևանքների մասին։

«Պիեսը գրել է Էդգար Կոստանդյանը: Ներկայացման ուղերձը կարող է հուշել հանդիսատեսին վերանայել իրենց կյանքը, յարաքանչյուր քայլ անելուց առաջ ծանր ու թեթև անել»,- Tert.am Life-ի հետ զրույցում, պրեմեիարայից առաջ ասաց Սամվել Դանիելյանը:

Ներկայացման ռեժիսորը Շուշան Ղազարյանն է, գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Դանիելյանը, Սաշա Սուքիասյանն ու Սեյրան Մովսիսյանը:

Ներկայացման երգերի հեղինակը Արվին Քոչարյանն է, գործիքավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը:

«Կարծում եմ, այս ներկայացումը մեր թատրոնի խաղացանկում իր ուրույն տեղը կզբաղեցնի և իր գույնով կտարբերվի մյուս ներկայացումներից: Փորձերի ընթացքը շատ խուճուճ էր, քանի որ ընթացքում գրվում էր պիեսը, քննարկում ու վերամշակում էինք: Մենք չունենք թատրոնի շենք և փորձերն իրականացրել ենք Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, ուզում եմ շնորհակալություն հայտնել տարածքը տրամադրելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Սամվելի խոսքով՝ թատրոնի անձնակազմը համախմբված հաղթահարում է բոլոր մարտահրավերներն ու հավաքվում մեկ գաղափարի շուրջ:  

«Կարևորն ունենք մեկ նպատակ ու ոչինչ չի խանգարում այն իրագործել»,- ընդգծեց Սամվելը:  

Թեման շատ խոցելի է, ու թիմը վստահ է, որ պրեմիերայից հետո ներկայացումը շատ մեծ տարածում է ունենալու:

«Կարմա»-ն ռեժիսոր Շուշան Ղազարյանի 3-րդ համագործակցությունն է «Շունչ» թատրոնի հետ:

«Այս թատրոնն ունի մի լավ ավանդույթ, պիեսը գրվում է հատուկ նոր ներկայացման համար: Թեման ընտրում ենք, քննարկում ենք և դիմում դրամատուրգին: Այս թեման Էդգարին էլ շատ հետաքրքրեց ու սկսվեց համագործակցությունը: Այն չափազանց արդիական է ու ռեալիստական, պետք էր այդ իրական խոսքի մեջ ճիշտ չափն ու մատուցման ձևը գտնել: Դիմեցինք որոշակի հնարքների ու կարծում եմ, հանդիսատեսը ճիշտ կընկալի»,- նշեց Շուշան Ղազարյանը:

Ռեժիսորը հավելեց, որ կուզեր, որ «Շունչ» թատրոնը անկախ դժվարություններից միշտ  մնա ստեղծագործական նույն ոգով ու որևէ խոչընդոտ չխանգարի ստեղծագործել:

Պրեմիերայից հետո դերասան և պրոդյուսեր Սեյրան Մովսիսյանը Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ, որ բավական բարդ էր ու պատասխանատու:

«3 տղամարդկանցով բեմում պահել հանդիսատեսին մի քիչ բարդ էր: Զգացմունքներն ու հույզերը խառնվել էր իրար, բայց շատ լավ անցավ պրեմիերան: Եվս մեկ անգամ «Շունչ» թատրոնն ապացուցեց, որ կարող է անել այն, ինչ ուզում է»,- նշեց Սեյրան Մովսիսյանը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

 Հետևեք մեզ՝ այստեղ

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում