Մեսսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից
ՍՊՈՐՏՖուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի անդամ Լեո Մեսսին կարող է հեռանալ ազգային թիմից: Մեսսին դուր չի եկել, թե ինչպես են Արգենտինայի ազգային թիմի երկրպագուները վերաբերվել իր հարազատներին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո: Նշվում է, որ երկրպագուները եղել են շատ ագրեսիվ նրանց նկատմամբ:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ France Football-ը գրում է, որ Մեսսին կարող է խնդրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինեսին չհրավիրել իրեն ազգային թիմ` 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար:
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները 1-4 հաշվով զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



