Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:
XX



