Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ չեն դեպքերը, երբ որևէ քաղաքական գործիչ սկսում է թիրախավորել այս կամ այն լրագրողին կամ լրատվամիջոցին՝ կապված վերջիններիս գործունեության հետ, որը, մեղմ ասած, լավ լույսի ներքո չի ներկայացնում տվյալ գորչի կամ նրա հետ կապված քաղաքական ուժի գործունեությունը։ Նույնը կարելի է ասել նաև տարբեր պետական կառույցների պարագայում։

Վերջին շրջանում ԶԼՄ-ների հրապարակումներից «դժգոհության» ձայներ են լսվու նաև բնապահպանական ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների կողմից։ Նման «նեղսրտումների» պատճառ են հանդիսացել ի մասնավորի չեխական «Առնիկա» ՀԿ-ի վերաբերյալ վերջին շրջանում հրապարակված հոդվածները։ Օրինակ՝ «Քիմիական անվտանգության կոալիցիան», որի անդամները մեզ հայտնի նույն բնապահպանական ՀԿ-ներն են, մի երկարաշունչ հայտարարություն է արել, որտեղ ուշագրավ է հատկապես մի ձևակերպում. «...անտեսում են այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում»։

Այն, որ Ադրբեջանը անսահման հեռու է ժողովրդավարությունից, չի էլ քննարկվում: Բայց հետաքրքիր է, որ փաստորեն չեխական «Առնիկան» մեզ մոտ ուսումնասիրություններ է անում, քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Չեխիայի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ նույնպես առաջնորդվում է այդ սկզբունքով։

Մի փոքր դիտարկենք Չեխիայի և ոչ ժողովրդավարական Ադրբեջանի վերջին շրջանի հարաբերությունները։ Մարտի սկզբին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրը նշել է, որ «վստահելի էներգետիկ գործընկերությունը և համագործակցությունը մնում են ԵՄ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև Չեխիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հիմնաքարը»: Չեխիայի վարչապետն անցած տարի հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, Չեխիայի խորհրդարանի ղեկավարն էլ մի քանի անգամ եղել է Բաքվում։ Էլ ավելի ակտիվ են մշակութային կապերը. անցած տարվա նոյեմբերին Պրահայում բացվել է Ադրբեջանի տունը, անցկացվել են ադրբեջանցի գործիչների մշակութային երեկոներ, արվեստի ցուցահանդեսներ։ Իսկ 2024 թ. հոկտեմբերին Պրահայում անցկացվել են ֆոտոցուցահանդեսներ, որոնք նվիրված էին Ադրբեջանում Հայաստանի կողմից տեղադրված ականների զոհերին։

Իսկ Հայաստանին բաժին է հասել միայն «Առնիկան», որը երկար տարիներ մեր համայնքներին փորձում է «փրկել» հանքարդյունաբերական ոլորտից։

Մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած բնապահպանական հայցերի մասին վերոնշյալ կոալիցիան և նրա անդամ ՀԿ-ները երբևէ դիրքորոշումներ չեն հայտնել, ու միայն օտարերկրյա կազմակերպության գործունեության իրական դրդապատճառները բացահայտել փորձող ԶԼՄներն են «ստիպել» միավորվել հայրենյաց բնապահպաններին, ինչը ևս մեկ անգամ լուրջ կասկածի տեղիք է տալիս ինչպես «Առնիկայի», այնպես էլ հայաստանյան որոշ բնապահպանների գործունեության իրական նպատակների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի