Կարվախալը երկարաձգեց պայմանագիրը Ռեալի հետ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը երկարաձգեց պայմանագիրն «արքայական ակումբի» հետ։ Այդ մասին տեղեկացնում է մադրիդցիների պաշտոնական կայքը։
Կարվախալը «Ռեալում» է հանդես գալիս 10 տարեկանից։ Նա առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է 88 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում։
23-ամյա իսպանացու հետ նոր պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականը։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



