Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք ուսուցչուհի Նոնա Թաթոյանի հոդվածը՝ պատրաստված Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտների հետ:

Ժամանակակից փոքրակտավ արձակի մասին խոսելիս կարող ենք շատ անուններ թվարկել, սակայն նրանց մեջ մենք առանձնացրել ենք Սուսաննա Հարությունյանին, Ալիս Հովհաննիսյանին և Հովհաննես Երանյանին, քանի որ, մեր կարծիքով, նրանք նոր խոսք ու մտածողություն են բերել հայ գրականություն: Նրանք պատկերել են իրականությունն առավել նոր ու առանցքային գծերով:

Այդպես, Ս. Հարությունյանի առաջին գիրքը իրականության արձագանքն է՝ բնության անկրկնելի պատկերներով: Ահա, օրինակ՝ Սևանա լճի սուրբ ավազանի պատկերը. «Հորիզոնի եզրին մութը շիկացավ, ինչպես դաժան ինքնախարազանում, դարձավ հզոր կրակ: Հարության տագնապից անհաս հորիզոնը մի պահ մակարդվեց Սևանա լճի սուրբ ավազանում, ապա կառչեց վիշապաձև լեռներից, իր հասունացած եզրից ողջ լույսը մղեց դեպի լիճը, կարմրավուն լույսը լուծվեց կոհակների սառը խշրտոցի մեջ. լիճը դարձավ մեղրագույն, և լճի կոնքի խոռոչից դուրս թռավ նռապատ արևը: Աստիճանաբար այն պայծառակերտվեց երկնքում, բեկվեց վիշապաձև լեռների կատարներին, և ճառագայթները բացվեցին, ինչպես ծաղկաթերթեր» [3, էջ 12]:

Եվ այդ չքնաղ պատկերների կողքին գրողը ներկայացրել է մարդկային հոգու իրական դրաման: Անդամահատված տղամարդ և կին: Տղամարդ, որը, տեսնելով կնոջ դավաճանությունը, գիտակցում է իր անզորությունն ու թևաթափ լինում. «Տղամարդը թուլացած թմփաց գետնին: Իսկ երբ ուշքի եկավ, քիչ մնաց ոռնար ցավից, ձեռքն արծարծվում էր ամենուր: Լեռը բռունցք արած ձեռք էր, արևը՝ մատները չռած ձեռք, փոքրիկ արտերը ձեռքի ափեր էին, որոնց վրա ցանկապատերը խզմզել էին կյանքի ու մահվան գծերը…» [3, էջ 16-17]: Բայց նա նույնիսկ պատրաստ է դրա հետ էլ համակերպվել, կնոջը բաց թողնել՝ գիտակցելով հանդերձ, որ առանց նրա իր գոյությունն ավելորդ է դառնալու: Իսկ ո՞րն է կնոջ ողբերգությունը: Կինը խղճում է ամուսնուն՝ հասկանալով, որ ընկածին իրավունք չուներ հարվածելու, բայց չէ՞ որ ինքն էլ կին է և ցանկանում է երջանիկ կյանքով ապրել: Գրողը ստեղծել է այնպիսի մի կերպար, որը բազում մտորումների տեղիք է տալիս: Ոմանք կարող են նրան մեղադրել իր դավաճանության համար, իսկ ոմանք՝ արդարացնել: Պատմվածքն ավարտվում է ուշագրավ մի դրվագով. տղամարդը, հեռանալով տանից, հանդիպում է մի վարպետի, որը խաչքար է սարքում իր իսկ գերեզմանի համար: Հանկարծ նրա գլխում մի միտք է ծագում՝ խաչվել: Կյանքից ու բախտից փախչելու միակ տարբերակը խաչվելն է, բայց նա դա էլ չի կարող անել, որովհետև մարդուն ափերից են խաչում. «-Տեր Աստված, - բողոքեց ողբաձայն,- …նույնիսկ խաչի չարժանացրիր…» [3, էջ 37]: Պատմվածքի վերնագիրն էլ՝ «Խաչելություն», կարելի է նաև այլ կերպ մեկնաբանել. դա կնոջ և տղամարդու հոգիների խաչելությունն է, որոնք ամուր կապերով կապված են, և ինչքան էլ փորձես քանդել, չի ստացվի:

Իր մյուս՝ «Երկրաշարժ» վերնագրով պատմվածքում, Սուսաննա Հարությունյանն անդրադարձել է հայության համար մի շատ ցավոտ թեմայի՝ երկրաշարժին: Նա ցույց է տալիս մարդկանց՝ կյանքի նկատմամբ ընդգծված սերը, որն ահագնանում է մահվան հարևանությամբ, արհավիրքը ներկայացվում է կինոնկար հիշեցնող դրվագային հատվածներով: Երկրաշարժն իր հետ բերեց ավերածություններ, մարդկային կորուստներ ու բազում չիրականացած երազանքներ ու նպատակներ: Պատմվածքի հերոսը տեսել է այդ ողբերգությունը, ապրել յուրաքանչյուրի ցավը և հիմա, տանը նստած, չի կարողանում հանգիստ գտնել: Ամեն հասարակ բանից զայրանում է կնոջ վրա, չի կարողանում քնել այդ զարհուրելի պատկերներից. «Ուրիշ էլ ի՞նչ պիտի պատահեր,- զարմացավ նա,- այնտեղ ամեն ինչ այնպիսի վայրենի դաժանությամբ էր ավերված, ինչպես Մարիամի սիրտը, երբ խաչի վրա տեսավ իր որդուն: Այնտեղ դիերն այնքան շատ էին, որ մահը թվում էր կյանքի շքեղ տարատեսակ: Բայց սարսափելին դա չէր, սարսափելին դագաղների լեռն էր… Մարդիկ գալիս էին, իրենց հարազատների չափերով ջոկջկում, գտնում, տանում էին պետք եղած դագաղը» [3, էջ 40]: Նա տեսել է որդեկորույս մայրերի, որոնք սառնասրտորեն դագաղ են փնտրել զավակների համար, «պանելների» տակ թաղված փոքրիկ երեխաների մարմնի կտորտանքներ: Ուսուցիչը, փլատակների տակից հանելով աշակերտների դիերը, շարել է կողք կողքի, ինչպես մեսրոպյան տառերը և աղոթք արել: Եվ այս ամենից հետո լսելի է դառնում հերոսի նախատինքի խոսքը՝ ուղղված Աստծուն. «Աստված իմ, ինչպե՞ս կարելի է խաչել այսքան հոգիներ միանգամից: Մի՞թե քո ձեռքերը չեն հոգնում» [3, էջ 43]: Այնինչ կյանքը շարունակվում է և հարկավոր է ապրել:

Ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից է նաև Ա. Հովհաննիսյանը: «Ալիս Հովհաննիսյանի ողջ ստեղծագործությունը վերջին երկու տասնամյակներում մեր ապրած կյանքի հոգևոր տարածքն է՝ իր գլխավոր մոտիվով՝ պայմանականություններից ազատագրված մարդն ու ազգը, երկրորդական մոտիվներով՝ կենցաղ, դպրոց, միջավայր…, մի խոսքով մարդուն տրված միակ կյանք՝ իր տարբեր կատարումներով: Ալիսը հետամուտ է իրարից այնքան տարբեր թվացող իրողությունների համադրության և աշխարհն ընկալում է իր բոլոր չափումներով միաժամանակ, զարմանալի ամբողջականությամբ, իր բոլոր ձայներով»,-գրել է գրականագետ Ա. Հակոբյանը [2,137]:

Իր ողբերգականությամբ առանձնանում է «Եսթեր» պատմվածքը: Ամուսինները չունեն տարրական ապահովություն, բայց ականակիր մթության մեջ երեխան դառնում է կարճատև ուրախություն բերող սփոփանք: Հեղինակի գրելաոճն ու գաղափարաբանությունն առանձնահատուկ են:

Արդի հայ արձակի կորագիծը քննելիս պետք է առանձնացնենք Հովհաննես Երանյանին: Նա բազմաժանր գրող է. գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, դրամատիկական երկեր: Արձակի ժանրերով գրած նրա ստեղծագործությունները, հատկապես Արցախյան պատերազմի ինքնատիպ արծարծումներով, յուրովի առանձնանում են արդի հայ գրականության մեջ: Նրա ստեղծագործությունը թե՛ թեմատիկ, թե՛ կառուցվածքային առումով հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը: Ընդհանուր առմամբ, ժամանակակից հայ արձակի կայացման գործում ևս Հովհաննես Երանյանի ավանդը նկատելի է:

Ահա, օրինակ, նրա «Խաբուսիկ օր» պատմվածքը: Ազգայինից օտարանալու և նահանջելու ցավոտ խնդիրը տեսանելի է այս պատմվածքում: Գրողը, փաստորեն, պատմվածքում անդրադարձել է հայի տեսակի կազմաքանդման մի այնպիսի տարբերակի բացահայտմանը, որն այս դեպքում Արցախյան պատերազմի հետևանք էր հանդիսանում: Նման դրվագներ շատ են եղել մեր անցյալում, երբ տասնյակ հազարավոր երեխաներ են քրդացվել ու թրքացվել հայության Մեծ եղեռնին նախորդած ու հաջորդած, ինչպես նաև հենց եղեռնի օրերին: Շահնուրյան ահազանգող նահանջը ակնառու է այստեղ:

Այսպիսով՝ ժամանակակից գրականությունն առանձնանում է իր ասելիքի էանյութով, նորությամբ և արժանի է խորը ուսումնասիրության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ