Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև
ՎԻԴԵՈԱյսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։
Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել՝ հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն, կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը,Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։
Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025թ-ի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավորչությունը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



