Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև
VIDEOԱյսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։
Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել՝ հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն, կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը,Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։
Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025թ-ի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավորչությունը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



