Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը եղել է շատ ակտիվ ու խելացի երեխա: Իր մտածելակերպը շատ տարբեր էր, բոլորը զարմանում էին՝ իր «ինչու»-ները շատ էին: Մինչև դպրոց գնալը՝ հինգ տարեկանում շախմատ էր խաղում հայրիկիս, հորեղբորս հետ: Շատ շարժուն էր, հորեղբայրս կատակում էր՝ հատուկ շարժվում է, որ ես շեղվեմ և շախմատ խաղալիս պարտվեմ: Արսենին անվանակոչել է մեր մեծ եղբայրը, նրանց միջև տարիքային տարբերությունը 16 տարի է: Մեր սպասված եղբայրն էր, ամենակրտսերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն՝ Արսենի քույրիկը: Արսենը երկու քույր և եղբայր ունի:

Ծնվել է Չարենցավանում: Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել: «Մանկապարտեզ էր հաճախում, իրեն հրաշալի դերեր էին վստահում: Դպրոցում սովորելուն զուգահեռ նաև շախմատի էր հաճախում: Մայրիկն, իր ձեռքը բռնած, Երևան՝ շախմատի դպրոց էր բերում: Այդ ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, մեդալներ ունի: Դպրոցում լավ էր սովորում: Ձախլիկ էր, առաջին դասարանում ուսուցիչները փորձում էին այնպես անել, որ աջ ձեռքով գրի, բայց մենք ընդդիմացանք, և Արսենը շարունակում էր ձախ ձեռքով գրել: Իսկ տգեղ ձեռագիրը բացատրում էին նրանով, որ արագ է մտածում, այդ պատճառով չի հասցնում մտքերը թղթին հանձնել, դրա համար արագ-արագ է գրում: Դպրոցում զուգահեռ լողի էր հաճախում, նաև՝ ատաղձագործության: Քանդակում էր, իր մոտ դա շատ լավ էր ստացվում, իր աշխատանքներից տանն ունենք»: Արսենը սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում՝ որպես ծրագրավորող: «Ավաղ, չհասցրեց քոլեջն ավարտել»:

Արմինեն ասում է՝ սովորելուն զուգահեռ՝ եղբայրը շատ էր աշխատում: «Նա մեր ամենափոքրն էր, բայց մեզ համար էր ամեն ինչ անում: Սովորելուն զուգընթաց՝ հավել յալ հաճախում էր համակարգչային դասընթացների և աշխատում: Իր երազանքներից ամենակարևորը հայրիկի համար հողակտոր գնելն էր, ասում էր՝ որ պապան էլ չաշխատի, ուղղակի այդ հողը մշակի: Զորացրվելուց հետո ուզում էր գնալ մեր մեծ եղբոր մոտ: Նա Ռուսաստանում էր ապրում, ուզում էր օգնել եղբորը, որ տունն ավարտին հասցնի: Մինչև ծառայության մեկնելն էլ պարբերաբար մեկնում էր Ռուսաստան, օգնում տարբեր հարցերում: Նույն կերպ՝ նաև քույրիկիս տան պարագայում: Այդ տանն այնքան բաներ կան, որ Արսենն է արել, հիմա նույնիսկ սենյակի դասավորվածությունը չեն փոխում: Քույրիկիս ասում էր՝ կգամ, սա այսպես կանենք, այս պատն այս գույնի կներկենք: Իր բոլոր նպատակները մեզ հետ էին կապված, մենք էլ իր հետ էինք անսահման կապված: Գիտե՞ք, թե որն է հետաքրքիրը, որ Արսենն իր անձնական պլանների ու երազանքների մասին ոչինչ չէր ասում: Տպավորություն էր, որ նա ինչ-որ բան գիտեր, ինչ-որ բան էր զգում: Ամեն ինչ անում էր և ավելացնում՝ սա էլ անեմ, որ հասցնեմ: Մի դիպված էլ կա, որի մասին կցանկանամ պատմել: Մի օր ամբողջ ընտանիքով նստած էինք, թուղթը վերցրեց ու սկսեց կտակ գրել, վկայով և ստորագրությամբ կտակ կազմեց: Այդ կտակը կա, դրանով ամեն մեկիս իր իրերից ինչ-որ բան է թողել»:

2020 թ. հունվարի 29-ին Արսենը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մատաղիս: Չնայած բանակը կարևոր տեղ ուներ Արսենի կյանքում, բայց նաև ասել է, թե այդ երկու տարին կարող էր օգտագործել սովորելու և աշխատելու համար: «Միշտ ասում էր՝ ծնողներիս համար շատ բան կարող էի անել այդ ընթացքում: Հունվարի 24-ին զանգահարեց ինձ՝ քեզ նկար եմ ուղարկել: Բացեցի և տեսա ծանուցագրի նկարը: Հունվարի 25-ին իմ ծննդյան օրն է, ասացի՝ նվե՞ր ես անում: «Թող այս անգամ էլ այսպիսի նվեր լինի»: Ծննդյանս օրը վարդերի մեծ փունջ բերեց: Լավ եմ հիշում, ասացի՝ ափսոս չի՞, որ այդքան գումար ես ծախսել: Արձագանքեց՝ մեկ էլ չգիտեմ, թե քեզ երբ այսպիսի նվեր կանեմ»:

Արսենը զուսպ էր, տարբերվող: Սիրված է եղել նաև ծառայության վայրում: «Մատաղիսում էր ծառայում: Փետրվարի 7-ին իր երդմնակալության օրն էր: Ընտանիքով գնացինք իր մոտ: Մեզ հետ էին նաև իր ընկերները, որոնց հետ աշխատել էր: Տարիքով իրենից ավելի մեծ էին ու շատ էին գնահատում եղբորս: Ամբողջ օրը միասին էինք: Չէինք հասկանում, որ, փաստորեն, դա մեր վերջին հանդիպումն է: Արսենը շարունակում էր ծառայությունը, ամեն ինչ նորմալ էր, մշտապես հեռախոսով իր հետ կապի մեջ ենք եղել: Երբեք չի դժգոհել: Իր ծննդյան օրը սերժանտն իրեն գոտի էր նվիրել, այնքան էր զարմացել, ասում էր՝ ոչ մի աչքի ընկնող, հատուկ բան չեմ արել: Այդ ժամանակ Արարատի մարզից մի տղայի՝ Միքոյի հետ էր մտերմացել: Նրան չէինք տեսել, բայց տպավորություն էր, թե Միքոյին ճանաչում ենք ու մտերիմ ենք իր հետ»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Սեպտեմբերի 26-ին բոլորով հավաքվել էինք քրոջս տանը, նրա երեխայի ծնունդն էր: Արսենը զանգեց, նա, հավանաբար, գիտեր, որ ինչ-որ բան լինելու է: Ուրախացավ, որ բոլորով միասին ենք: Բոլորիս հետ խոսեց: Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Արսենի համարից ամուսնուս զանգ եկավ: Արսենն ասել էր՝ մեզ մոտ մի քիչ խառն է, գնում ենք, բայց չգիտենք, թե որտեղ ենք լինելու»: Արսենի կռիվը Մատաղիս-Թալիշ հատվածում էր: Արմինեն ասում է՝ դեպքն Ալաշանում է եղել:

Արսենը զոհվել է հոկտեմբերի 15-ին արկի պայթյունից: «Օրումեջ խոսում էինք իր հետ, դեպք է եղել, որ երեք օր չենք խոսել: Միշտ ասում էի՝ եթե Արսենի հետ մի բան պատահի, կգժվեմ կամ կմեռնեմ: Մայրիկս արձագանքում էր՝ պատերազմը բոլորի համար է: Ծնողներս այնքան ուժեղ էին այդ օրերին, մինչև հիմա էլ մեզ համար ուժեղ են մնացել: Նախավերջին օրը, երբ իր հետ խոսում էինք, հարցրեց. «Ի՞նչ են ասում, արդեն «դավադիտ» ենք եղել»: Մտածում եմ՝ որքան ծանր օրեր են անցկացրել մարտի դաշտում: Մի անգամ կոնֆետ էին գտել, ասաց՝ KitKat-ը ես եմ կերել, մյուսները տղերքին եմ բաժանել: Տղաները, որոնք ողջ են մնացել, պատմում են՝ ժիլետի ներսից հանել էր պաշտպանիչ դետալները, այդտեղ հաց տեղավորել, հետո տղերքին բաժանել: Միքոն պատմում է՝ Արսենն անվախ էր դարձել»:

Միքոն՝ Արսենի ընկերն է ականատես եղել նրա զոհվելուն: «Նա անմիջապես զանգահարել էր քրոջս ամուսնուն: Քույրիկս ևս գիտեր, բայց մեզ ոչինչ չէր ասում: Լուրը տարածվել էր նաև Չարենցավանում: Միքոն քրոջս ամուսնուն ասել էր, որ արդեն տեղափոխել են Արսենին, և իր հագին զինվորական համազգեստ չէ: Քրոջս ամուսինը և մեր ընտանիքին շատ հարազատ մի մարդ սկսում են փնտրել եղբորս: Հասնում են Գորիս, նրանց ասում են, որ իրենց մոտ այդ անուն-ազգանունով տղա չկա: Եղբորս դեմքը վնասված է լինում, անճանաչելի: Իր իրերի մեջ լինում է Կտակարանը, որի մեջ գրված էր՝ «Նվեր Ռաֆիկից Լեռնիկին»: Ռաֆիկը քրոջս ամուսինն է, Լեռնիկը՝ մեր մեծ եղբայրը: Մեծ եղբորս Կտակարանն է եղել Արսենիս մոտ, ձեռքին իր ժամացույցը, իհարկե, կոտրված»: Հոկտեմբերի 16-ին Արսենն արդեն «տանն էր»:

Մի դիպված էլ կա, թե ինչպես են Արսենի իրերը «վերադառնում» նրա ընտանիքի մոտ: Պատերազմի դաշտում Արսենի ընկերներից մեկը վիրավորվում է, նա իր զինվորական վերնահագուստը տալիս է այդ տղային: «Արսենի զոհվելուց օրեր անց Միքոն իր ծնողների հետ մեր տուն էր եկել: Արսենիս վերարկուն էին ուղարկել՝ լրիվ պատառոտված, գրպանում իր զինվորական գրքույկն էր, իսկ ներսում՝ հորաքրոջ տված հինգ հազար դրամը: Բանակ գնալիս հորաքույրս իրեն գումար էր ուզում տալ, Արսենը չէր վերցնում՝ հո՛ք, ինձ փող պետք չի: «Վերցրու, թող պետք չլինի»: Արսենն էլ արձագանքեց՝ հո՛ք, խոսք եմ տալիս, այդ փողը հետ կբերեմ: Արսենն արեց այն, ինչ խոսք էր տվել»:

Ապրելու ուժի մասին: «Ուժեղ ենք մեր ծնողների համար, իրենք էլ ամուր մնացին մեզ՝ երեքիս համար: Սկսեցին ապրել հանուն մեզ ու մեր ընտանիքների, ուրեմն մենք էլ պետք է իրենց համար ապրենք: Շենքում Արսենին բոլորն այնքան շատ էին սիրում: Նրա զոհվելուց հետո հարևաններն իրենց նախաձեռնությամբ բակում նրա հիշատակին հուշաղբյուր կառուցեցին: Իմ որդուն Արսեն եմ անվանակոչել: Նա չի լրացնում եղբորս բացը, բայց ամեն անգամ մի այլ հուզում է, երբ Արսենիս անունն եմ տալիս»:

Հ. Գ. - Արսեն Նահապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին