Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Չորրորդ խմբակցության ժամանակը.

Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Հայաստանը պետք է գտնի իր ներսում և արտաքին աշխարհի հետ խոսելու նոր բանաձևեր։ Դա կարող է անել բացառապես նոր քաղաքական իշխանությունը։ Առաջ գնալու համար Հայաստանին պետք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականությունը։

Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կա նոր միտք և նոր արժեքներ գեներացնող գործիչների իսկապես լավ անվանացանկ։ Մարզերում ձևավորվում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակությամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն նախադրյալներից է։

Հայաստանը պարտության ճիրաններից հանելու և ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդեն բավականին արագ տեմպերով ձևավորվում են այդ կարևոր նախադրյալները։ Սա հենց այսպես կոչված 4-րդ խմբակցության ձևավորումն է, որպես հենք՝ նոր, սոլիդ իշխանության։

Սա  կարևոր է նաև այս իշխանության հեռացումն առավելագույնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանություն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրահեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թե՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից հետո՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշվի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդեն սեփական «կրթական համակարգում», և իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։

4-րդ խմբակցություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական իրականության ֆունդամենտալ փոփոխությունը։ Հատուկ շեշտենք, որ այսօրվա խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է և պետք է ունենա դերակատարում՝ նոր իշխանության ձևավորման հարցում։

Եթե չգնանք այս ճանապարհով, եթե էլի չգեներացնենք պետական մտածողության տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։

Գյումրին ցույց տվեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդեպ։ Սա շատ հետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։

Հետնիկոլական Հայաստանը (նույնիսկ անցումային փուլը, որն արդեն սկսված է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պետք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամենը գալու է արխայիկ միավորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմություններով զոդված կլանների՞ց։ Իհարկե ոչ։

Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։

Հետպատերազմյան վերականգնում նշանակում է՝ հասարակությանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն յուրաքանչյուրի և հավաքական հանրության սուպերիդեան։ Սա հնարավոր է անել միայն նոր միավորների, նոր բովանդակության շնորհիվ։

Միայն այդպես է հնարավոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միավորները հնարավորություն են տալիս ձևավորելու ունակների էլիտա՝ կազմված տարբեր սերունդների, տարբեր հայացքների, տարբեր ուժերի ունակ դեմքերից։

Եթե մենք իրոք ուզում ենք, որ մղձավանջը վերջանա պետք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ»։

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան