Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության արդյունաբերական հատվածն, ի տարբերություն ծառայությունների և շինարարության որոշ ճյուղերի, ներկայում վերապրում է համակարգային անկում, որը ընդհանրական առումով ունի խորքային արմատներ։

2025 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքները պատկերում են ոլորտում տիրող ճգնաժամային իրավիճակը, որի հետևանքները վերազանցում են սոսկ ցուցանիշների տիրույթը և ներազդում են տնտեսության ընդհանուր կայունության, արտահանման կարողությունների, զբաղվածության մակարդակի, ներդրումային միջավայրի գրավչության և բյուջետային եկամուտների վրա։ Հայաստանի արդյունաբերության 14,1 տոկոսանոց անկումը ոչ միայն վիճակագրական տվյալ է, այլև տնտեսության ներքին կառուցվածքի խոցելիության դրսևորում, երբ գլոբալ և տեղական գործոնների համադրությամբ արդյունաբերությունը վերածվել է տնտեսության ամենախոցելի և նվազ դիմացկուն բաղադրիչներից մեկի։

Նախ՝ հարկ է ըմբռնել արդյունաբերության առանցքային նշանակությունը տնտեսական գործառնության շրջանակներում։ Արդյունաբերությունը՝ հատկապես մշակող արդյունաբերության հատվածը, հանդիսանում է այն հենասյունը, որի շուրջ ձևավորվում են այնպիսի արժեքային շղթաներ, ինչպիսիք են արտահանման հիմնական ծավալները, արտադրական տեխնոլոգիական վերազինման հիմքերը, ներմուծման փոխարինման կարողությունները և բարձր տեխնոլոգիաների խթանման հնարավորությունները։ Այն ուղղակիորեն փոխկապակցված է հանքարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների հետ՝ ձևավորելով տնտեսության բազմաբևեռ ներքին ցանց, որի խաթարումն ազդում է նաև մյուս ոլորտների գործունեության արդյունավետության վրա։ Արդյունաբերությունը նաև զբաղվածության համեմատաբար կայուն աղբյուր է՝ տեխնիկական կրթություն ստացած և միջին կամ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար ապահովելով կայուն եկամուտներ։ Այս տեսանկյունից արդյունաբերության կայուն և աճող զարգացումը կարևոր է ոչ միայն ՀՆԱ-ի կառուցվածքում մասնաբաժնի բարձրացման, այլ նաև սոցիալական կայունության ապահովման տեսանկյունից։

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունաբերության ոլորտում արձանագրված երկնիշ անկումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 տոկոս աճի համատեքստում, շեշտակի հակադիր տեղաշարժ է, որը չի կարելի բացատրել միայն բազայի էֆեկտով։ Իրականում այդ բազայի էֆեկտը որոշ դեպքերում նույնիսկ մթագնում է այն համակարգային խնդիրները, որոնք տարիներ շարունակ անտեսվել են՝ արդյունաբերության մոդեռնիզացումից, տեխնոլոգիական արդիականացումից սկսած, նորարարության խթանումով և արտահանելի արտադրանքի ավելացումով վերջացրած։

Միայն մայիսին արձանագրված համեմատաբար դրական՝ 2,9 տոկոս աճը նույնպես չպետք է ընկալվի որպես կայուն վերականգնման ցուցիչ, քանի որ այն մի կողմից՝ պայմանավորված է նախորդ տարվա նույն ամսում գրանցված դանդաղ աճի հետ, մյուս կողմից՝ չի փոխում ընդհանուր անկման կտրուկ պատկերը։ Այս ճգնաժամային վիճակը հիմնականում պայմանավորված է վերամշակող արդյունաբերության ծավալների կտրուկ անկմամբ՝ 23,5%, և հանքարդյունաբերության շարունակական նահանջով՝ 6,8 %։ Սա վկայում է, որ արդյունաբերական աճի հիմնական շարժիչ ուժերը գտնվում են ճնշման տակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններով պայմանավորված։

Վերամշակող արդյունաբերության դեպքում անկման հիմնական պատճառը այն է, որ նախորդ տարիներին արհեստականորեն մեծացած որոշակի ենթաոլորտներ, ինչպես, օրինակ՝ «հիմնական մետաղների արտադրություն» և «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն», որոնք աճել էին հիմնականում ոսկու վերաարտահանման հաշվին, այժմ վերադառնում են իրենց օբյեկտիվ ծավալներին։ Արդյունքում այդ երկու ենթաոլորտները նվազել են, համապատասխանաբար, 77,5 % և 73,6 %՝ ընդհանուր արդյունաբերության անկմանը նպաստելով 21,7 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ ոլորտի մի քանի խոշոր ուղղությունների շուրջ ի հայտ եկած ռիսկերն այժմ նյութականացել են՝ ի վնաս ամբողջ արդյունաբերական համակարգի։

Բացի այդ, վերամշակող արդյունաբերության մյուս առանցքային բաղադրիչներից «խմիչքների արտադրություն» և «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն» ենթաոլորտներում նույնպես արձանագրվել են, համապատասխանաբար, 14,3 % և 11,2 % անկումներ, որոնք վկայում են ներքին սպառման անկման կամ, որոշ պարագայում, արտահանման շուկաների կորստի մասին։ Դրանք լրացուցիչ ճնշում են գործադրում ոչ միայն արդյունաբերության, այլև մատակարարման և բաշխման շղթաների վրա։ Արդյունաբերական ոլորտի բալանսային խախտումը լրիվ չափով ի հայտ է գալիս այն փաստից, որ մի քանի ենթաոլորտներ ունեն աղաղակող բացասական ազդեցություն, մինչդեռ դրական ազդակներ արձանագրող ոլորտները, ինչպես, օրինակ՝ «ծխախոտային արտադրատեսակների արտադրություն» (6,3 տոկոսային կետ նպաստում), «սննդամթերքի արտադրություն» (1,2 տոկոսային կետ) և «մեքենաների և սարքավորանքի արտադրություն» (0,8 տոկոսային կետ), ի վիճակի չեն կոմպենսացնել ընդհանուր անկման ինտենսիվությունը։

Այս իրավիճակը մատնանշում է արդյունաբերության միակողմանիության և անհավասարակշռության խնդիրը, երբ դրական դինամիկան կենտրոնացած է խիստ սահմանափակ ոլորտների մեջ, իսկ մնացած շերտերը մնացել են ոչ մրցունակ, կախված արտաքին շուկաներից, հումքային մատակարարման տեսանկյունից խոցելի են կամ տեխնոլոգիապես մաշված։

Այս ամենը բերում է մի շատ ավելի մտահոգիչ հետևության. արդյունաբերության խոր անկումը ոչ միայն ազդեցություն է թողնում ՀՆԱ-ի կառուցվածքի վրա, այլ նաև սպառնում է երկրի արտահանման ներուժի և տնտեսական կայունության հիմքերին։ Արդյունաբերության՝ որպես արժեք ավելացնող շղթայի թուլացումը ենթադրում է նաև տեխնոլոգիական զարգացման խաթարում, ինովացիաների ցածր մակարդակ, մասնագիտական որակավորված աշխատուժի արտահոսք և ներդրումների նվազեցում։ Տնտեսության այս հատվածի շարունակական անկումը երկարաժամկետ կտրվածքով առաջացնելու է բյուջետային ճնշումներ, քանի որ արդյունաբերությունը մշտապես հանդիսացել է հարկային եկամուտների համեմատաբար կայուն աղբյուր։ Նման պայմաններում նաև սրվում է սոցիալական լարվածությունը, քանի որ արդյունաբերական աշխատուժի գործազրկության բարձրացումը առաջին հերթին հարվածում է միջին և ցածր եկամուտ ունեցող խավերին։

Այս պայմաններում այլ ելք չի մնում, քան արդյունաբերության նկատմամբ պետական քաղաքականության վերանայումը՝ անցում կատարելով բովանդակային վերակառուցման փուլի։ Իսկ վերակառուցումը պետք է ներառի տեխնոլոգիական արդիականացման խթանումը, արտահանելի արտադրանքի պորտֆելի դիվերսիֆիկացումը, պետական աջակցությամբ ռազմավարական արտադրությունների զարգացումը, արդյունաբերության համար նախատեսված վարկերի մատչելիությունը, ինչպես նաև արդյունաբերական պահանջների հետ կրթական համակարգի կապի ամրապնդումը։

Առանց այդ քայլերի, արդյունաբերական անկումը կշարունակի դեգրադացնել տնտեսական միջավայրը՝ խորացնելով նաև արտագաղթի պատճառները, սոցիալական հուսալքության արմատները և միջազգային ասպարեզում Հայաստանի՝ որպես տարածաշրջանային արտադրական հարթակի բացասական ընկալումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի