Ереван, 06.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության արդյունաբերական հատվածն, ի տարբերություն ծառայությունների և շինարարության որոշ ճյուղերի, ներկայում վերապրում է համակարգային անկում, որը ընդհանրական առումով ունի խորքային արմատներ։

2025 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքները պատկերում են ոլորտում տիրող ճգնաժամային իրավիճակը, որի հետևանքները վերազանցում են սոսկ ցուցանիշների տիրույթը և ներազդում են տնտեսության ընդհանուր կայունության, արտահանման կարողությունների, զբաղվածության մակարդակի, ներդրումային միջավայրի գրավչության և բյուջետային եկամուտների վրա։ Հայաստանի արդյունաբերության 14,1 տոկոսանոց անկումը ոչ միայն վիճակագրական տվյալ է, այլև տնտեսության ներքին կառուցվածքի խոցելիության դրսևորում, երբ գլոբալ և տեղական գործոնների համադրությամբ արդյունաբերությունը վերածվել է տնտեսության ամենախոցելի և նվազ դիմացկուն բաղադրիչներից մեկի։

Նախ՝ հարկ է ըմբռնել արդյունաբերության առանցքային նշանակությունը տնտեսական գործառնության շրջանակներում։ Արդյունաբերությունը՝ հատկապես մշակող արդյունաբերության հատվածը, հանդիսանում է այն հենասյունը, որի շուրջ ձևավորվում են այնպիսի արժեքային շղթաներ, ինչպիսիք են արտահանման հիմնական ծավալները, արտադրական տեխնոլոգիական վերազինման հիմքերը, ներմուծման փոխարինման կարողությունները և բարձր տեխնոլոգիաների խթանման հնարավորությունները։ Այն ուղղակիորեն փոխկապակցված է հանքարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների հետ՝ ձևավորելով տնտեսության բազմաբևեռ ներքին ցանց, որի խաթարումն ազդում է նաև մյուս ոլորտների գործունեության արդյունավետության վրա։ Արդյունաբերությունը նաև զբաղվածության համեմատաբար կայուն աղբյուր է՝ տեխնիկական կրթություն ստացած և միջին կամ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար ապահովելով կայուն եկամուտներ։ Այս տեսանկյունից արդյունաբերության կայուն և աճող զարգացումը կարևոր է ոչ միայն ՀՆԱ-ի կառուցվածքում մասնաբաժնի բարձրացման, այլ նաև սոցիալական կայունության ապահովման տեսանկյունից։

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունաբերության ոլորտում արձանագրված երկնիշ անկումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 տոկոս աճի համատեքստում, շեշտակի հակադիր տեղաշարժ է, որը չի կարելի բացատրել միայն բազայի էֆեկտով։ Իրականում այդ բազայի էֆեկտը որոշ դեպքերում նույնիսկ մթագնում է այն համակարգային խնդիրները, որոնք տարիներ շարունակ անտեսվել են՝ արդյունաբերության մոդեռնիզացումից, տեխնոլոգիական արդիականացումից սկսած, նորարարության խթանումով և արտահանելի արտադրանքի ավելացումով վերջացրած։

Միայն մայիսին արձանագրված համեմատաբար դրական՝ 2,9 տոկոս աճը նույնպես չպետք է ընկալվի որպես կայուն վերականգնման ցուցիչ, քանի որ այն մի կողմից՝ պայմանավորված է նախորդ տարվա նույն ամսում գրանցված դանդաղ աճի հետ, մյուս կողմից՝ չի փոխում ընդհանուր անկման կտրուկ պատկերը։ Այս ճգնաժամային վիճակը հիմնականում պայմանավորված է վերամշակող արդյունաբերության ծավալների կտրուկ անկմամբ՝ 23,5%, և հանքարդյունաբերության շարունակական նահանջով՝ 6,8 %։ Սա վկայում է, որ արդյունաբերական աճի հիմնական շարժիչ ուժերը գտնվում են ճնշման տակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններով պայմանավորված։

Վերամշակող արդյունաբերության դեպքում անկման հիմնական պատճառը այն է, որ նախորդ տարիներին արհեստականորեն մեծացած որոշակի ենթաոլորտներ, ինչպես, օրինակ՝ «հիմնական մետաղների արտադրություն» և «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն», որոնք աճել էին հիմնականում ոսկու վերաարտահանման հաշվին, այժմ վերադառնում են իրենց օբյեկտիվ ծավալներին։ Արդյունքում այդ երկու ենթաոլորտները նվազել են, համապատասխանաբար, 77,5 % և 73,6 %՝ ընդհանուր արդյունաբերության անկմանը նպաստելով 21,7 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ ոլորտի մի քանի խոշոր ուղղությունների շուրջ ի հայտ եկած ռիսկերն այժմ նյութականացել են՝ ի վնաս ամբողջ արդյունաբերական համակարգի։

Բացի այդ, վերամշակող արդյունաբերության մյուս առանցքային բաղադրիչներից «խմիչքների արտադրություն» և «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն» ենթաոլորտներում նույնպես արձանագրվել են, համապատասխանաբար, 14,3 % և 11,2 % անկումներ, որոնք վկայում են ներքին սպառման անկման կամ, որոշ պարագայում, արտահանման շուկաների կորստի մասին։ Դրանք լրացուցիչ ճնշում են գործադրում ոչ միայն արդյունաբերության, այլև մատակարարման և բաշխման շղթաների վրա։ Արդյունաբերական ոլորտի բալանսային խախտումը լրիվ չափով ի հայտ է գալիս այն փաստից, որ մի քանի ենթաոլորտներ ունեն աղաղակող բացասական ազդեցություն, մինչդեռ դրական ազդակներ արձանագրող ոլորտները, ինչպես, օրինակ՝ «ծխախոտային արտադրատեսակների արտադրություն» (6,3 տոկոսային կետ նպաստում), «սննդամթերքի արտադրություն» (1,2 տոկոսային կետ) և «մեքենաների և սարքավորանքի արտադրություն» (0,8 տոկոսային կետ), ի վիճակի չեն կոմպենսացնել ընդհանուր անկման ինտենսիվությունը։

Այս իրավիճակը մատնանշում է արդյունաբերության միակողմանիության և անհավասարակշռության խնդիրը, երբ դրական դինամիկան կենտրոնացած է խիստ սահմանափակ ոլորտների մեջ, իսկ մնացած շերտերը մնացել են ոչ մրցունակ, կախված արտաքին շուկաներից, հումքային մատակարարման տեսանկյունից խոցելի են կամ տեխնոլոգիապես մաշված։

Այս ամենը բերում է մի շատ ավելի մտահոգիչ հետևության. արդյունաբերության խոր անկումը ոչ միայն ազդեցություն է թողնում ՀՆԱ-ի կառուցվածքի վրա, այլ նաև սպառնում է երկրի արտահանման ներուժի և տնտեսական կայունության հիմքերին։ Արդյունաբերության՝ որպես արժեք ավելացնող շղթայի թուլացումը ենթադրում է նաև տեխնոլոգիական զարգացման խաթարում, ինովացիաների ցածր մակարդակ, մասնագիտական որակավորված աշխատուժի արտահոսք և ներդրումների նվազեցում։ Տնտեսության այս հատվածի շարունակական անկումը երկարաժամկետ կտրվածքով առաջացնելու է բյուջետային ճնշումներ, քանի որ արդյունաբերությունը մշտապես հանդիսացել է հարկային եկամուտների համեմատաբար կայուն աղբյուր։ Նման պայմաններում նաև սրվում է սոցիալական լարվածությունը, քանի որ արդյունաբերական աշխատուժի գործազրկության բարձրացումը առաջին հերթին հարվածում է միջին և ցածր եկամուտ ունեցող խավերին։

Այս պայմաններում այլ ելք չի մնում, քան արդյունաբերության նկատմամբ պետական քաղաքականության վերանայումը՝ անցում կատարելով բովանդակային վերակառուցման փուլի։ Իսկ վերակառուցումը պետք է ներառի տեխնոլոգիական արդիականացման խթանումը, արտահանելի արտադրանքի պորտֆելի դիվերսիֆիկացումը, պետական աջակցությամբ ռազմավարական արտադրությունների զարգացումը, արդյունաբերության համար նախատեսված վարկերի մատչելիությունը, ինչպես նաև արդյունաբերական պահանջների հետ կրթական համակարգի կապի ամրապնդումը։

Առանց այդ քայլերի, արդյունաբերական անկումը կշարունակի դեգրադացնել տնտեսական միջավայրը՝ խորացնելով նաև արտագաղթի պատճառները, սոցիալական հուսալքության արմատները և միջազգային ասպարեզում Հայաստանի՝ որպես տարածաշրջանային արտադրական հարթակի բացասական ընկալումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участников