Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիտները շարունակում են նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին` ուսումնամարզական հավաք անցկացնելով Սանկտ-Գալենում: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն ամեն օր երկու մարզում են անցկացնում, իսկ երեկոյան գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևը ժամանակ է հատկացնում մարտավարական վարժություններին:
«Սպարտակի» այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել են նորեկ Զե Լուիշը և հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը վերջին շրջանում վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: Զե Լուիշը և Մովսիսյանն այսօր մարզվել են ամբողջական ծանրաբեռնավածությամբ, բացի այդ շարունակելու են կատարել ֆիզպատրաստվածության մարզիչ Օլեգ Սամատովի հրահանգները, որպեսզի կարճ ժամանակում լավ մարզավիճակ ձեռք բերեն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



