«Յուվենտուսը» Պոգբայի և Վիդալի վերաբերյալ առաջարկներ կընդունի մինչև հուլիսի 31-ը
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» ղեկավարությունը կիսապաշտպաններ Արտուրո Վիդալի և Պոլ Պոգբայի տրանսֆերների վերաբերյալ առաջարկներ ընդունելու վերջնաժամկետ է սահմանել:
«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ թուրինյան ակումբում քննարկեն չիլիացի և ֆրանսիացի ֆուտբոլիստների վերաբերյալ ստացած առաջարկները մինչև հուլիսի 31-ը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ «Յուվենտուսը» նոր մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին` Իտալիայի Սուպերգավաթի խաղում մրցելով «Լացիոյի» հետ: Նշվում է նաև, որ «Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերը չի վաճառի 80 մլն եվրոյից պակաս գնով, իսկ Վիդալի համար պահանջելու է 30-35 մլն եվրո:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Պոգբայի համար պայքարում առաջատար դիրքում է Մադրիդի «Ռեալը», իսկ Վիդալին կփորձի գնել «Բարսելոնան»:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



