Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ
ՍՊՈՐՏԱշխարհի 12-րդ ռակետ, 29-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթեց 24-ամյա ֆրանսիացի Վալենտին Ռուայեին (վարկանիշային աղյուսակում 104-րդը)։
Խաղը տևեց 1 ժամ 51 րոպե։ Դրա ընթացքում Խաչանովը յոթ անգամ էյս մատուցեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և վաստակած 11-ից երեք բրեյք-փոյնթ իրացրեց։ Ֆրանսիացին ուներ վեց էյս, երկու կրկնակի սխալ և վաստակած երեքից երկու բրեյք-փոյնթ իրացրեց։
Խաչանովը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կմրցի 24-ամյա ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



