Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ
СПОРТԱշխարհի 12-րդ ռակետ, 29-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթեց 24-ամյա ֆրանսիացի Վալենտին Ռուայեին (վարկանիշային աղյուսակում 104-րդը)։
Խաղը տևեց 1 ժամ 51 րոպե։ Դրա ընթացքում Խաչանովը յոթ անգամ էյս մատուցեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և վաստակած 11-ից երեք բրեյք-փոյնթ իրացրեց։ Ֆրանսիացին ուներ վեց էյս, երկու կրկնակի սխալ և վաստակած երեքից երկու բրեյք-փոյնթ իրացրեց։
Խաչանովը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կմրցի 24-ամյա ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



