Միայն «Բավարիան» է «Ռեալին» դիմել Ռամոսի տրանսֆերի հարցով
ՍՊՈՐՏՄիայն Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչներն են պաշտոնապես դիմել Մադրիդի «Ռեալին» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի հարցով, հաղորդում է El Confidencial-ը: Իսպանական եւ բիտանական մամուլի տեղեկություններով, 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Արքայական ակումբը չի ցանկանում կորցնել թիմի առաջատարներից մեկին եւ բանակցում է 2010թ. աշխարհի չեմպիոնի հետ վարձատրության չափի վերաբերյալ: «Ռեալը» պատրաստ է վճարել տարեկան 8 միլիոն եվրո, Ռամոսը ցանկանում է 10 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռամոսը Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի 35 հանդիպումներում խփել է 4 գնդակ, կատարել է 1 գոլային փոխանցում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



