Չկա որևէ երկիր կամ ազգ, որն ավելի թանկ է ինձ համար, քան հայն ու սուվերեն Հայաստանը. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳԹանկագին հայրենակիցներ, այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է, և ես ուզում եմ դարձյալ հիշեցնել մեր ժողովրդին, որ անկախ պետություն ունենալ չի նշանակում, որ ինչ ուզում ես, կարող ես անել և կարող ես առաջնորդվել սեփական ցանկություններով ու երազանքներով: Անկախ պետություն ունենալ նշանակում է` դու ունես սխալվելու սուվերեն իրավունք, իսկ խելացի ժողովուրդները ամեն ինչ անում են, այդ իրավունքից չօգտվելու համար:
Սիրելի ժողովուրդ, անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր ապագա սերունդներին ժառանգելու համար մենք պետք է գիտակցենք, որ պարտավոր ենք ունենալ այնպիսի քաղաքական էլիտա, որը ոչ թե ցանկություններով ու երազանքներով է առաջնորդում մեր պետությունն ու ժողովրդին, այլ հստակ գիտակցում է մեր պետության շահերը, հասկանում է մեր պետության և ժողովրդի անվտանգության ճարտարապետության մոդելը և առաջնորդվում է բացառապես մեր երկրի ու ժողովրդի պետական շահերով` թույլ չտալով, որ մեր երկիրը դառնա գործիք այլ երկրների քաղաքական շահերի համար:
Մեր սրբազան պարտքն է պահպանեկ և փայփայել անգին անկախությունը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



