Չկա որևէ երկիր կամ ազգ, որն ավելի թանկ է ինձ համար, քան հայն ու սուվերեն Հայաստանը. Մհեր Ավետիսյան
BLOGԹանկագին հայրենակիցներ, այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է, և ես ուզում եմ դարձյալ հիշեցնել մեր ժողովրդին, որ անկախ պետություն ունենալ չի նշանակում, որ ինչ ուզում ես, կարող ես անել և կարող ես առաջնորդվել սեփական ցանկություններով ու երազանքներով: Անկախ պետություն ունենալ նշանակում է` դու ունես սխալվելու սուվերեն իրավունք, իսկ խելացի ժողովուրդները ամեն ինչ անում են, այդ իրավունքից չօգտվելու համար:
Սիրելի ժողովուրդ, անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր ապագա սերունդներին ժառանգելու համար մենք պետք է գիտակցենք, որ պարտավոր ենք ունենալ այնպիսի քաղաքական էլիտա, որը ոչ թե ցանկություններով ու երազանքներով է առաջնորդում մեր պետությունն ու ժողովրդին, այլ հստակ գիտակցում է մեր պետության շահերը, հասկանում է մեր պետության և ժողովրդի անվտանգության ճարտարապետության մոդելը և առաջնորդվում է բացառապես մեր երկրի ու ժողովրդի պետական շահերով` թույլ չտալով, որ մեր երկիրը դառնա գործիք այլ երկրների քաղաքական շահերի համար:
Մեր սրբազան պարտքն է պահպանեկ և փայփայել անգին անկախությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



