Մակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար․ Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈՄակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Եթե խոսքը կոնկրետ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ Թուրքայի և Ադրբեջանի սահմանների փակ լինելուն, ապա դա ՀՀ-ի զարգացմանը բացառապես օգուտ է: Ցանկացած հակառակ միտքը պնդողները ուղղակի անուղղելի տգետներ են: Չի կարելի այդպիսի բան ասել», - նշել է Սարգսյանը: Նա մատնանշել է Իսրայելի օրինակը, որը բոլոր կողմերից շրջափակված էր, բայց, հնարամտության շնորհիվ այն այժմ աշխարհի զարգացած երկրներից մեկն է համարվում:
Հարցին՝ ինչու՞ մինչ այժմ փակ սահմաններ ունեցող ՀՀ-ն չի արձանագրել հաջողություններ, Սարսգյանը պատասխանել է. «30 տարվա ընթացքում ի՞նչ խթան է տվել Կառավարությունն ու իշխանությունը գործարարին, մասնավոր հատվածին, գիտնականին, որպեսզի կարողանար այդ միտքը ծնել: ՀՀ-ում գիտնականն ինչքա՞ն էր ստանում 30 տարվա ընթացքում, որպես աշխատավարձ, 40,000 դրա՞մ: Այժմ 70,000 դրա՞մ», - ասել է նա:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



